Միջազգային10:28, 27 Մայիս 2013
Օբաման ցանկանում է արդիականացնել Եվրոպայի միջուկային ռումբերը

Թուրքական «Վաթան» թերթը տեղեկացնում է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ՆԱՏՕ դաշնակից 5 երկրներում տեղակայված միջուկային ռումբերը արդիականացնելու նպատակով 2014 թվականի բյուջեի նախագծում 537 միլիոն դոլլար է հատկացրել: Թուրքական պարբերականը, հղում տալով ամերիկյան «New York Times» թերթին, նշում է, որ ԱՄՆ-ը Եվրոպայում շուրջ 180 հատ B61 տեսակի միջուկային ռումբ ունի: Ամերիկյան թերթի բնութագրմամբ «սառը պատերազմի թափոնները» ՆԱՏO-ի դաշնակիցներին Սովետական միությունից պաշտպանելու նպատակով տեղակայվել էին Բելգիայում, Գերմանիայում, Իտալիայում, Հոլանդիայում և Թուրքիայում:
Թերթը, նշելով, որ սակայն սառը պատերազմը ավարտվել է և ոչ մի ամերիկացի հրամանատար չի կարող դրանց օգտագործումը պատկերացնել, հավելել է. «Սա անհեթեթ որոշում է, քանի որ Օբաման հակասում է իր դիրքորոշմանը»: Օբաման առաջ էր քաշել «աշխարհ, որտեղ միջուկային պատերազմ չկա» երկարատև նպատակը և ամերիկացիներին խոստացել էր նմանատիպ զենքից ունեցած կախվածությունը նվազեցնել:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |