Իրավական13:59, 28 Մայիս 2013
Թուրքիա. Իզմիրի մեկուսարանում երեխաները կտտանքի են ենթարկվում և բռնաբարվում

Թուրքական «Իհլաս» լրատվականի կայքի հաղորդմամբ` այսօր Թուրքիայում հայտնի Մարդու իրավունքների միություն հասարակական կազմակերպության Մերսինի մասնաճյուղում կազմակերպված մամուլի ասուլիսին, որին մասնակցել են «Ժամանակակից իրավաբանների միությունը», «Թուրքական բժշկական միությունը», «Մարդու իրավունքների միության Մերսինի մասնաճյուղը» և այլ հասարակական կազմակերպություններ:
Ասուլիսի ժամանակ դոկտոր Դիդեմ Գելեգենը հայտարարել է, որ Իզմիրի բանտում երեխաների նկատմամբ ֆիզիկական և սեռական բռնություն է գործադրվել: Նա տեղեկացրել է, որ այս մասին երեխաները խոստովանել են Ժամանակակից իրավաբանների միություն փաստաբաններին, երբ վերջիններս այցելության են գնացել ազատազրկված երեխաներին:
Գելեգենն ասել է, որ այս հայտարարությունն իրենք անում են որպես հայտարարություն հանցագործության մասին: Նա նաև նշել է, որ Թուրքիայում երեխաների նկատմամբ կատարված հանցագործությունները հիմնականում անպատիժ են մնում և կոչ արել բոլոր հասարակական ու իրավապաշտպան կազմակերպություններին «ոչ» ասել այս հանցագործությանը ու հասնել նրան, որ Թուրքիայի մյուս բանտերում, որտեղ երեխաներ են պահվում սահմանվի հասարակական վերահսկողություն:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |