Իրավական08:20, 29 Մայիս 2013
Դինքի սպանության գործով դատավճիռը բեկանվել է
Պոլսահայ ականավոր գործիչ, «Ագոս» երկլեզու (հայերեն, թուրքերեն) շաբաթաթերթի
հիմանդիր-խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության գործով կայացված դատավճռին հաջորդել
են նոր զարգացումներ:
Գերագույն դատարանի կողմից բեկանվել էր ստորին ատյանի կայացրած դատավճիռներն այն մասով, որ ամբաստանյալները կապ չեն ունեցել հանցավոր խմբի հետ: Գերագույն ատյանի վճռում նշվել է, որ Դինքի սպանությունը կատարվել է զինված հանցախմբի կողմից:
Դինքի սպանության գործով դատապարտյալները նորից կանգնել են դատարանի առաջ: Ըստ թուրքական «Աքշամ» պարբերականի` ամբաստանյալների գործերը քննվելու են Ստամբուլի ծանր հանցագործությունների 14-րդ քրեական դատարանում: Դատարանը ծանոթանալու է գերագույն ատյանի կողմից բեկանված վճռի հետ, որից հետո էլ կնշանակվի ժամկետ դատավարության վերսկսման համար: Նույն աղբյուրի համաձայն` առաջիկա օրերին ամբաստանյալները կրկին կհրավիրվեն դատարան:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը հրապարակել է Պաղեստինի Գազայի հատվածում իշխող «ՀԱՄԱՍ» խմբավորման անդամների նոր ցուցակ, ովքեր հայտնվել են պատժամիջոցների տակ։
Իր հարազատների հետ քուրդ դատապարտյալի հեռախոսազրույցն անջատվել է քրդերեն խոսելու պատճառով։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |