Գիտակրթական08:27, 30 Մայիս 2013
Թուրքիայում քրդալեզու համալսարան կբացվի
Թուրքիայում
«Ահմեդ» անունով համալսարան է հիմնադրվելու: Հաստատվել է «Մեզոպոտամիա»(Միջագետք) հիմնադրամը
ստեղծումը, որի կողմից Թուրքիայի քրդալեզու
առաջին համալսարանը կհիմնադրվի:
Թուրքական «Վաթան» պարբերականը տեղեկացնում է, որ Դիարբեքիրում համալսարանի ստեղծման ուղղությամբ աշխատանքները
արդեն սկսվել են: Տեղեկացվում է, որ համալսարանի հիմնադիրներից են հայտնի քուրդ արվեստագետ
Շիվան Փերվերին, մարդու իրավունքների պաշտպանները, գործարարներ և գիտնականներ: Նախատեսվում
է համալսարանում թուրքերենի և անգլերենի հետ միասին ուսուցանել հայերեն և ասորերեն:
Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սելիմ Օլչերը հայտնել է, որ քրդերենի զարգացման
գործում ներդրում ունենալու և մայրենի լեզվով ուսուցում տալու համար գործի են անցել:
«Թուրքիայում առաջին համալսարանը, որտեղ ուսուցման լեզուն քրդերենն է լինլու,
ամենայն հավանականությամբ «Ահմեդ» անունը կկրի»,-տեղեկացրել է Օլչերը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Նախարարությունը արմատական փոփոխություններ է մտցրել «Պատմություն» առարկայի ուսումնական ծրագրում:
Վաճառքի հանված գրքերի մեջ արաբերեն հադիսները եղել են անընթեռնելի, իսկ տեքստը աղավաղված։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը նրան առաջադրել է «Medicare» և «Medicaid» ծառայությունների կենտրոնի ղեկավարի պաշտոնի համար։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |