Միջազգային09:37, 30 Մայիս 2013
Թուրք-թուրքմենական հարաբերությունների զարգացում

Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը պաշտոնական այցով գտնվում է
Թուրքմենստանում, որտեղ նրան արժանացրել են շքեղ ընդունելության: Գյուլի պատվին
երկրի կենտրոնական հրապարակում ընդունելության պաշտոնական միջոցառում է
կազմակերպվել:
Թուրքական լրատվամիջոցների տեղեկացմամբ` այդօրինակ ընդունելություն թուրքմենական իշխանություններւ նախկինում արած չեն եղել ոչ մի հյուրի համար: Գյուլին շնորհվել է Թուրքմենստանի պետական շքանշան, որը Գյուլը համարել է երկու երկրների հարաբերությունների զարգացման ու լավ հեռանկարի խորհրդանիշ: Կողմերը վճռականություն են հայտնել շարունակել համագործակցության խորացումը տնտեսական, սոցիալական, մշակութային և այլ ոլորտներում: Ընդհանուր պատմություն, լեզու, մշակույթ ունեցող թուրք և թուրքմեն ժողովուրդների առաջնորդները պատրաստակամություն են հայտնել ամրապնդել իրենց եղբայրական հարաբերությունները:
Նախատեսված է Գյուլի և Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի առանձնազրույցը, ինչպես նաև հանդիպում երկու երկրների պատվիրակությունների միջև:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |