Մշակութային12:02, 30 Մայիս 2013
Ուդի հայտնի հայ վարպետ Երվանդ Բոսթանջըն վերադառնում է Թուրքիա

Թուրքիայում ծնված ազգությամբ հայ, հայտնի ուդի վարպետ Երվանդ Բոսթանջըն, ով 1992 թվականին տեղափոխվել և բնակություն էր հաստատել Միացյալ Նահանգներում, 21 տարի անց որոշել է վերադառալ ծննդավայր: Նրա տեղափոխության ծախսերը հոգալու է Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարությունը: Հայ երաժշտի Թուրքիա տեղափոխության և նրա կյանքի մասին մանրամասներ է հաղորդում թուրքական «Դողան հաբեր» լրատվական գործակալությունը: Նշվում է, որ նա Դիարբեքիր կմեկնի հունիսի 20-ին:
Մինչ այդ հայ
երաժիշտը գրող Շեյմուշ Դիքենի հետ այցելության է գնացել Փարիզում գտնվող Ահմեթ
Քայայի, Յըլմազ Գյունեյի շիրիմներին, ինչպես նաև Բրյուսելում ամփոփված հայ երգիչ Արամ
Տիգրանի շիրմին: Նշենք, որ առավելապես քրդալեզու երգերով հայտնի Արամ Տիգրանն իր կտակում ցանկություն էր
հայտնել, որ իրեն թաղեն Դիարբեքիրում, բայց նրա ցանկությունը մերժվել էր`
Թուրքիայի քաղաքացիություն չունենալու պատճառաբանությամբ:
Երվանդ Բոստանջըն հանգուցյալ արվետսագետների շիրիմներին ուդ է նվագել, հայերեն, քրդերեն և թուրքերեն լեզուներով պանդխտության և հայրենիքի կարոտին նվիրված երգեր կատարել:
Երվանդ Բոսթանջըն հայտնել է, որ ԱՄՆ-ում Թուրքիայի փոխհյուպատոս Նիհաթ Գյուլը և Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարի խորհրդական Իբրահիմ Սարըթաշըն Լոս Անջելեսում գտնվող իրենց տուն են այցելել և իրեն ճաշի հրավիրել: Իսկ Դիարբեքիրի քաղաքապետ Օսման Բայդեմիրը Երվանդ Բոստանջըյին խոստացել է աշխատանքի տեղավորել Դիարբեքիրում գործող Արամ Տիգրանի անվան կոնսերվատորիայում:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերիալը կհեռարձակվի «Լույս TV»-ի եթերում՝ հայերեն հնչողությամբ և թուրքերեն ենթագրով։

Եկեղեցուն զուգահեռ վերանորոգվելու է հարակից տարածքում գտնվող և նախկինում ÇEK-ի կողմից շահագործված շենքը, որը ևս մշակութային կենտրոնի մի մասն է կազմելու:

Նշվում է, որ Ուրֆայում գտնվող հայկական եկեղեցու մի մասը փլուզվել է երկրաշարժի հետևանքով, իսկ մյուս մասը՝ վերածվել մզկիթի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:
«Մեր ջրի աղբյուրների արդյունավետ օգտագործումն ու ճիշտ կառավարումը ոչ թե ընտրություն է, այլև ազգային անվտանգության խնդիր»։
Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Թուրքական «Area» հետազոտական ընկերությունը Թուրքիայի 26 շրջանում հեռախոսային սոցհարցում է անցկացրել քաղաքական ուժերի վերաբերյալ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |