Միջազգային06:44, 30 Մայիս 2013
Օբաման Սիրիայի հարցով կարգադրություններ է արել Պենտագոնին

Թուրքական լրատվամիջոցները, հղում տալով ամերիկյան «The
Daily Beast» կայքին, միաբերան պնդում են, որ Օբաման Պենտագոնին կարգադրել է պատրաստվել
Սիրիայում թռիչքի համար արգելված գոտի սկսելու աշխատանքներին:
Ամերիկյան կայքը, մեջբերելով 2 բարձրասիտիճան պաշտոնյաների, նշում է, որ
գործընթացում ԱՄՆ-ի հետ միասին հնարավոր է, որ Անգլիան և Ֆրանսիան էլ ներգրավվեն:
Պաշտոնյաներից մեկի փոխանցմամբ «Սպիտակ տունը դեռևս քննարկումների փուլում է,
սակայն այս հարցում ուղի են որոնում և այժմ այս հարցը հասունացած է: Նպատակն է, Ասադին քաղաքական լուծման կողմ դարձնել,
սակայն, Ժնևի կոնֆերանսի անհաջողության դեպքում այլ հնարավոր տարբերակներ
պատրաստելը խելամիտ կլինի»:
Այս լուրերի առնչությամբ Սպիտակ տունը
հայտարարտությամբ է հանդես եկել: Հայտարարությունում ասվում է. «Նոր նախագիծ
չկա, հրամանատարական կազմը և մեր մասնագետները շարունակում են նաև ռազմական
գործողություններ ներառող խելամիտ ծրագրեր
պատրաստել»:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |