Միջազգային09:00, 31 Մայիս 2013
Հունաստանում քննարկվում է ցեղասպանությունների խեղաթյուրումը քրեականացնող օրինագիծ

Հունաստանի խորհրդարան է ներկայացվել օրենքի մի
նախագիծ, ըստ որի, քրեական պատասխանատվության և դրամական տուգանքի պետք է ենթարկվեն
նրանք, ովքեր հունական օրենսդիր իշխանությունների կողմից ճանաչված
ցեղասպանությունները կփորձեն խեղաթյուրել: Նշենք, որ Հունաստանի խորհրդարանը
1994-ին ճանաչել է պոնտոսցի հույների, 1996-ին` հայերի, 1998-ին` Փոքր Ասիայի
հելլենիստների ցեղասպանությունները:
Այս մասին տեղեկացնող թուրքական «Հյուրրիյեթ» թերթը նաև նշում է, որ օրինագիծը պատրաստվելէ խտրականության դեմ պայքարի շրջանակներում: Համաձայն այդ օրինածի` վերոնշյալ ցեղասպանությունների իսկության լրջությունը թերագնահատողների համար սահմանվում է 3-36 ամիս բանտարկության և 5-20 հազար եվրո տուգանքի պատժաչափ:
Օրենքի ընդունման դեպքում սահմանված պատիժը կկիրառվի բոլոր նրանց հանդեպ, ովքեր բանավոր, գրավոր կերպով կամ էլեկտրոնային մամուլով այդ ցեղասպանությունների իսկությունը կփորձեն խեղաթյուրել:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |