Միջազգային14:46, 31 Մայիս 2013
Ռուսաստանի նախազգուշացումը Թուրքիային

Նախօրեին Ադանայի ոստիկանության հայտարարություն էր
տարածել, որի համաձայն Թուրքիայի Ռեյհանլը քաղաքում իրականացված պայթյունների
գործով Ալ Քաիդայի և դրա հետ կապված Ալ Նուրսա ճակատի դեմ իրականացված օպերացիայի
արդյունքում ձերբակալված 12 կասկածյալներից 5-ն ազատ է արձակվել, իսկ
կասկածյալների բնակության վայրերի խուզարկությամբ հայտնաբերվել 2 կգ «Զարին» տեսակի թունավոր գազ:
Մոսկվայում կազմակերպված մամլո ասուլիսին է Ռուսաստանի
արտգործնախարար Լավրովն ասել է. «Մենք մեր թուրք պաշտոնակիցներից արդյունքների հետ
կապված օպերատիվ և ամբողջական լուրերի ենք սպասում: Իրավիճակը շատ լուրջ է: Մշտապես
քիմիական զենքի մասին խոսողները մի հետաքրքիր խաղ են խաղում: Այս Թեմայի հետ
կապված մանրամասն հետաքննության ենք սպասում:
Իսկ Ռուսաստանի արտգործնախարարության մամլո խոսնակ
Ալեքսանդր Լուկաշեվիչն ասել է, որ իրենք լրջորեն հետաքրքրվում են քիմիական զենքի
կիրառման թեմայով և երբեք թույլ չեն տա նման զենքի կիրառում: նա նաև ավելացրել է,
որ Սիրիայի կառավարությունը բազմիցս պարտավորվել է ներքին կռիվներում քիմիական
զենք չօգտագործել և որ Ռուսաստանը Սիրիայից դրա համար ստացել է բոլոր երաշխիքները:
Լուկաշևիչը, ասելով, որ հնարավոր է` Սիրիայի ներքին հակամարտությանը արտաքին
միջամտություն ցուցաբերելու հնարավորություն ստեղծելու համար է խաղարկվում քիմիական զենքի կիրառումը, ասել է. «Ցավոք
Թուրքիայից եկող լուրերը ցույց են տալիս որ այս տեսակ մտահոգությունները իրական
են: Մենք հավատում ենք, որ ահաբեկչական խմբավորումների կողմից քիմիական զենք
կիրառելու միջոցով դրսի միջամտության համար ճանապարհ բացելու հետ կապված փաստերը բոլոր մանրամասնություններով
կհետաքննվեն»:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |