Միջազգային08:24, 01 Հունիս 2013
ԱՄՆ-ն ու ԵՄ-ը քննադատում են Ստամբուլում ցուցարարների դեմ ուժի կիրառումը

Թուրքիայի գրեթե բոլոր քաղաքներում տեղի են բողոքի ցույցեր ընդդեմ
կառավարության` Ստամբուլի Գեզի զբոսայգին ապամոնտաժելու վերևաբերյալ որոշման: Երեկ
ցուցարարների և ոստիկանության միջև տեղի
են ունեցել բախումներ, որոնց հետևանքով կան բազմաթիվ վիրավորներ և ձերբակալվածներ: Ոստիկանության կողմից կիառվել է արցունքաբեր գազ և ջրցան մեքենաններ:
Ըստ «Ռադիքալ»(Radikal) լրատվական կայքի` ԱՄՆ պետքարտուղարությունը Թուրքիայի քաղաքաներում
տեղի ունեցող այս դեպքերի վերաբերյալ հանդես է եկել հայտարարությամբ:
ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Ջեն Փսակիի կողմից արված հայտարարության մեջ
մասնավորապես ասվում է. «Ոստիկանության կողմից ցուցարարներին ցրելու ժամանակ վիրավորվածների քանակը մեզ անհանգստացնում
է: Մենք դեռ այս դեպքերի առնչությամբ մանրամասն տեղեկություններ ենք
փորձում հավաքել: Բնականաբար մենք սատարում ենք բոլոր խաղաղասիրական ցույցերը,
ինչպես և այս մեկը: Սակայն մոտակա մի քանի օրվա մեջ հավանաբար ավելի շատ ասելու
բան կունենանք»:
Ստամբուլի Թաքսիմ Գեզի զբոսայգում ոստիկանության և ցուցարարների միջև ծագած
միջադեպի վերաբերյալ իր անհանգստությունն է հայտնել նաև ԵՄ հանձնաժողովը : ԵՄ
հանձանաժողովի ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի մամուլի
ծառայության կողմից տարածված հայտարարության մեջ ասվում է. « Ոստիկանության կողմից
ուժի կիրառումը քննադատում ենք և հիշեցնում ենք
խոսքի, ցույցերի ու հանրահավքների ազատության իրավունքերը ներառյալ մարդու
հիմնարար իրավունքների անվտանգության պահպանման կարևորության մասին: Մարդու
հիմնարար իրավունքներում ցանկացած
սահմանափակում պետք է լինի մարդու իրավունքներ եվրոպական կոնվեցիայի սահմաններում»:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |