Հասարակական10:33, 01 Հունիս 2013
Էրդողանի տունը հսկող անվտանգության ուժերն ավելացվել են
Թուրքական «Զաման» թերթը տեղեկացնում է, որ Թաքսիմի հրապարակում տեղի
ունեցած դեպքերից հետո վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի տան հսկողությունը ուժեղացվել
է:
Թաքսիմում սկսված և ամբողջ Թուրքիայում տարածված Գեզի զբոսայգու համար բողոքի
ակցիաները ստիպել են իրավապահ մարմիններին, որպեսզի վարչապետի Ուսկուդարում գտնվող
տան անվտանգության համար միոջցառումները խստացնել: Նշվում է, որ ոստիկանական
միավորների հետ միասին հերթապահություն է անում նաև հրշեջների խումբը:
Հիշեցնենք, որ Թուրքական իշխանությունների որոշմամբ Թաքսիմ հրապարակի
հարևանությամբ գտնող Գեզի զբոսայգին պետք է քանդվի, իսկ ծառերը կտրվեն, ինչն
առաջացրել է բնապահպանների և հասարակ քաղաքցիների դժգոհությունը:
Թաքսիմի հրապարակում մայիսի 28-ից սկսված բողոքի ցույցերը, ի պաշտպանություն Գեզի
զբոսայգու պահպանման, իրենց գագաթնակետին
են հասել մայիսի 31-ին:
Թուրքական «Հաբերա» լրատվական
կայքը տեղեկացնում է, որ մայիսի 31-ին ցուցարարների նկատմամբ ոստիկանության կողմից ուժի (արցունքաբեր գազի և
ջրցան մեքենաններ) կիրառման հետևանքով
բազմաթիվ մարդիկ ստացել են տարբեր աստիճանների վնասվածքներ:
Ոչ պաշտոնական տվյալները տեղեկացնում են, որ կան հարյուրավոր վիրավորներ, անգամ զոհեր:
Տեղեկացնենք, որ այսօր նույնպես շարունակվում են բողոքի ակցիաները: Նշվում է, որ Ստամբուլի տարբեր մասերից քաղաքացիները քայլերթով գնում են դեպի Թաքսիմի հրապարակ, ինչի պատճառով փակ են մի շարք ճանապարհներ:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նշվում է, որ ամենապահանջված մասնագիտությունների ցանկը պարզելու համար կատարվել է 34.736 հարցում։
Ստամբուլում մեկնարկած «Ոճիր և պատիժ ֆիլմի 14-րդ միջազգային փառատոնի» շրջանակներում 60 ֆիլմ է ցուցադրվել, որից միայն մեկն է եղել քրդերեն:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
«Թուրքիայի արտահանողների միության» նախագահի պաշտոնակատար Ահմեդ Գյուլեչն անդրադարձել է Թուրքիայի կողմից ԱՄՆ-ում կատարված ներդրումներին։
Նշվում է, որ ամենապահանջված մասնագիտությունների ցանկը պարզելու համար կատարվել է 34.736 հարցում։
Թուրքիան և Հունաստանը ՆԱՏՕ-ին անդամակցել են 1952 թվականին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |