Հասարակական08:11, 01 Հունիս 2013
Ստամբուլի Գեզի զբոսայգու պահպանությունը զանգվածային բողոքի պատճառ
Թուրքիայի գրեթե բոլոր քաղաքներում տեղի են բողոքի ցույցեր` ընդդեմ կառավարության որոշման: Ցուցարարների և ոստիկանության միջև բախումների արդյունքում կան բազմաթիվ վիրավորներ և ձերբակալվածներ: Մայրաքաղաք Անկարայի Աթաթուրքի անվան զբոսայգում հավաքված ցուցարարներին ոստիկանությունը ուժով ցրել է: Ցուցարարները նստարանները պոկելով արգելապատնեշ են սարքել, քարեր նետել ոստիկանների և զրահամեքենաների վրա: Ոստիկանական ուժերն արցունքաբեր գազի կիրառմամբ ցրել են ցուցարարներին:
Թուրքական «Ջիհան» լրատվական գործակալության փոխանցմամբ` օգտագործված արցունքաբեր գազի պատճառով մեջլիսի հարևանությամբ գտնվող զբոսայգին պատված է եղել թանձր ծխով, իսկ տարածքը ավելի շուտ հիշեցնում է պատերազմի դաշտ, քան զբոսայգի:
Իսկ թուրքական «Սոնդաքիքա» կայքը տեղեկացնում է, որ բացի Անկարայից ցուցեր են տեղի ունեցել նաև Իզմիրում և երկրի այլ քաղաքներում:
Իզմիրում, ցուցարարները հավաքվելով Ալսանջաք հրապարակում, քայլերթով փորձել են հասնել Բասմանեյի հրապարակ, որի ընթացքում էլ ոստիականական ուժերի և ցուցարաների միջև լարվածություն է առաջացել: Վերջիններս, հասնելով Թալեաթ փաշայի անունը կրող զբոսայգի, փակել են ճանապարհները, աղբատար մեքենաները վառելով արգելապատնեշ են սարքել: Թուրքական կայքի փոխանցմամբ` ոստիկանությունը միջամտել է ջրցան մեքենաներով:
Բոլուում, Ադանայում նույնպես ցույցեր են եղել: Բոլուում քաղաքապետարանի առջև հավաքված շուրջ 1000 հոգանոց խումբը փակել էր Ստամբուլից Անկարա գնացող մայրուղին: Իսկ Ադանայում ցուցարարների շարքում էր նաև պոլսահայ հայտնի ռոք երգիչ Հայկո Ջեփքին: Նա նշել է, որ Ադանա եկել էր համերգ տալու, սակայն լսելով ցույցի մասին, ցանկացել է իր մասնակցությամբ աջակցել ցուցարարներին:
Իզմիթում ցույցերի մասնակցիներից 50, իսկ Աֆյոնգարահիսարում 21 հոգի է ձերբակալվել:
Թուրքիայի գրեթե ամբողջ տարածքը ընդգրկած բողոքի ակցիաների պատճառը Ստամբուլում Թաքսիմի Գեզի զբոսայգին է: Թուրքական իշխանությունների որոշմամբ զբոսայգին պետք է քանդվի, իսկ ծառերը` հատվեն, ինչն առաջացրել է բնապահպանների և քաղաքացիների դժգոհությունը: Այն ավելի մեծ չափերի է հասել, երբ վարչապետ Էրդողանը Ստամբուլի 3-րդ կամրջի կառուցման աշխատանքների ժամանակ այս թեմայով հայտարարել էր. «Ինչ անում եք, արեք: Մենք այդտեղի համար որոշում ենք կայացրել և իրագործելու ենք»:
Թաքսիմի հրապարակում մայիսի 28-ից սկսված բողոքի ցույցերը, ի պաշտպանություն Գեզի զբոսայգու պահպանման, իրենց գագաթնակետին են հասել մայիսի 31-ին:
Թուրքական «Հաբերա» լրատվական կայքը տեղեկացնում է, որ մայիսի 31-ին ցուցարարների նկատմամբ ոստիկանության կողմից ուժի (արցունքաբեր գազի և ջրցան մեքենաններ) կիրառման հետևանքով բազմաթիվ մարդիկ ստացել են տարբեր աստիճանների վնասվածքներ:
Ցուցարաներին այս ընթացքում իրենց աջակցությունն են հայտնել Թուրքիայի ընդդիմադիր կուսակցությունները: Ստամբուլում ցուցարարներին շարքերում են եղել և «Ժողովրդահանրապետական», և´ «Ազգայնական շարժում», և´ քրդական «Խաղաղություն և ժողովրադավարություն» կուսակցությունների ներկայացուցիչները:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նշվում է, որ ամենապահանջված մասնագիտությունների ցանկը պարզելու համար կատարվել է 34.736 հարցում։
Ստամբուլում մեկնարկած «Ոճիր և պատիժ ֆիլմի 14-րդ միջազգային փառատոնի» շրջանակներում 60 ֆիլմ է ցուցադրվել, որից միայն մեկն է եղել քրդերեն:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
«Թուրքիայի արտահանողների միության» նախագահի պաշտոնակատար Ահմեդ Գյուլեչն անդրադարձել է Թուրքիայի կողմից ԱՄՆ-ում կատարված ներդրումներին։
Նշվում է, որ ամենապահանջված մասնագիտությունների ցանկը պարզելու համար կատարվել է 34.736 հարցում։
Թուրքիան և Հունաստանը ՆԱՏՕ-ին անդամակցել են 1952 թվականին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |