Միջազգային09:19, 04 Հունիս 2013
Բրիտանական մամուլի արձագանքը Թուրքիային

Թուրքիայում շարունակվող զանգվածային խռովություններն ու բողոքի միջոցառումներն
ազդեցություն են ունենալու երկրի միջազգային վարկանիշի վրա: Այդ մասին են վկայում
նաև արտասահմանյան մամուլի բազմաթիվ հրապարակումները: «CNNTurk» լրատվականը
մասնավորապես անդրադարձել է բրիտանական մամուլի արձագանքին:
BBC
Ստամբուլի Բորսայի արժութային ինդեքսը կընկնի մոտ 10 տոկոսով: Արժութային
անկում կունենա նաև Թուրքիայի ազգային արժույթը` լիրան: Ցույցերն ու բախումները
անհանգստություն են առաջացրել օտարերկրյա ներդրողների շրջանակներում: Վաշինգտոնում
ռազմավարական հետազոտությունների միջազգային կենտրոնի Թուրքիայի ծրագրի ղեկավար
Բյուլենթ Ալիռըզան հայտարարարել է, որ զանգվածային անկարգությունները բացասաբար
կազդեն Թուրքիայի հեղինակության վրա աշխարհում:
Financial Times
«Dundee» համալսարանի պրոֆեսոր Փիթեր Քամերոնը թուրքական իշխանություններին
մեղադրել է կանաչ գոտու համար պայքարող քաղաքացիներին սովետական մոտեցում
ցուցաբերելու համար: Մինչև մայիսի 31-ը ցուցարարները բողոքը խաղաղ բնույթ ուներ,
նրանց շարքերում կային երիտասարդներ, կանայք, միջին տարիքային խմբի մարդիկ, բայց
մայիսի 31-ին այդ խաղաղ զանգվածների դեմ օգտագործվեցին ջրցան մեքենաներ,
արտասվաբեր գազ, կամայական ձերբակալություններ:
The Guardian
Զանգվածային բողոքի ալիքն ավելի է թեժանում վարչապետ Էրդողանի և կառավարության`
դեպի ավտորիտարիզմ տանող պահվածքի պատճառով:
The Daily Telegraph
Թաքսիմի հրապարակը դարձավ վերջին տարիների ամենազորեղ
հակակառավարական ցույցերի վայրը: Ռեջեփ Թայիփ Էրդողանը փաստորեն անկարգությունների
մեջ մեղադրեց ընդդիմությանը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |