Իրավական06:53, 06 Հունիս 2013
Թուքիայում ցույցերի ժամանակ դիմակ կրելու համար 10 տարվա ազատազրկում
Անկարայում 5 օր շարունակվող ցույցերի ընթացքում 600-ից ավել ցուցարար է ձերբակալվել: Մեծ մասը ցուցմունք տալուց հետո ազատ է արձակվել: Մյուսներին Թուրքիայի քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածով հեղաշրջման փորձ կատարելու մեղադրանք է առաջադրվել:
Թուրքական «Վաթան» թերթը փոխանցմամբ` ոստիկանությունը կասկածյալներին հարցաքննության ժամանակ հետևյալ հարցերն է ուղղել. «Ինչու եք մասնակցել Ստամբուլի նահանգի Բեյօղլու թաղամասի Թաքսիմի Գեզի զբոսայգում կատարվող ճանապարհի աշխատանքների դեմ բողոքի անվան տակ մեր մարզում կազմակերպվող բողոքի ակցիաներին, որի նպատակն է ուժ և բռնություն կրառելով, ճնշման, վախեցնելու, ահաբեկելու, սպառնալու միջոցով պետական հեղինակություններին վարկաբեկել, պետության ներքին անվտանգությունը, հասարակական կարգը խաթարել, Կառավարության, նախարարությունների և ԹԱՄԺ-ի(խորհրդարանի) շենքերը գրավելու, հանրային սեփականությանը և սեփական ունեցվածքին վնաս հասցվնելով, առկա կառավարությունը կազմալուծել, միջազգային ասպարեցքում վատ դրության մեջ դնել: Այս միջոցառումներին մասնակցելու կարգադրությունը ո՞ւմից եք ստացել: Ո՞վ կամ ո՞վքեր են կազմակերպել այդ ցույցերը»:
Քրեական օրենսգրքի 312—րդ հոդվածը նախատեսում է. «Ուժի և բռնության կիրառմամբ Թուրքայի Հանրապետության կառավարությունը վերացնելու կամ էլ պարտականությունների կատարումը մասնակիորեն կամ ամբողջությամբ խոչընդոտելու փորձ կատարողները ծանրեցված ցմահ բանտարկություն է տրվում»:
Բացի այս ակցիաների որոշ մասնակցներ էլ մեղադրվել են կառավարության, նախարարությունների, մեջլիսի շենքերը գրավելու փորձ կատարելու մեջ: Գազից պաշտպանվելու համար դեմքերըը փակողներն էլ կարող են ահաբեկիչ համարվել: Ահաբեկչության դեմ պայքարի օրենսգիրքը «ինքնությունը թաքցնելու համար դեմքը փակողներին 2-ից 10 տարվա ազատազրկում է» նախատեսում:
Ermenihaber.am
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
11:59, 22 նոյ
Թուրքիան ներառված չէ այն երկրների ցանկում, որտեղ Իսրայելի վարչապետը չի կարող մեկնել
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
13:07, 20 նոյ
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Թուրքիայում գտնվող ՀԱՄԱՍ-ի անդամների դեմ
ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը հրապարակել է Պաղեստինի Գազայի հատվածում իշխող «ՀԱՄԱՍ» խմբավորման անդամների նոր ցուցակ, ովքեր հայտնվել են պատժամիջոցների տակ։
14:51, 19 նոյ
Թուրքիայի բանտերում քրդերեն խոսալն արգելված է
Իր հարազատների հետ քուրդ դատապարտյալի հեռախոսազրույցն անջատվել է քրդերեն խոսելու պատճառով։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Եղանակ
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |