Միջազգային15:30, 10 Հունիս 2013
Անգլիան զգուշացնում է Թուրքիա մեկնող իր քաղաքացիներին

Թուրքական «Փոսթա» էլեկտրոնային լրատվականի
հաղորդմամբ` Անգլիայի արտաքին գործերի նախարարությունը Թուրքիա մեկնող իր
քաղաքացիներն` հատկապես Ստամբուլի օդանավակայաններում վայրէջք կամ թռիչք
կատարողներին, զգուշացրել է հեռու մնալ ամեն տեսակ բողոքի գործողություններից:
Անգլիայի արտգործնախարության պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրության մեջ նշված
է Թուրքիայում ցուցարարների հիմնական
կենտրոնատեղիները, ըստ որի, այս օրերին առավել
ռիսկային են համարվում Ստամբուլի Թաքսիմ
հրապարակը և հարակից հատվածները, Անկարայում` «Քըզըլայի» (Կարմիր խաչ) և
կառավարության շենքերի շրջակայքը, Իզմիրում` քաղաքի կենտրոնը և ծովափնյա հատվածը:
Հայտարարության մեջ հիշեցվում է, որ Թուրքիայի
տուրիստական կենտրոններ հանդիսացող քաղաքներում ևս ցույցեր են տեղի ունենում,
սակայն դրանք դեռևս խաղաղ բնույթ են
կրում:
Համաձայն Անգլիայի արտաքին գործերի հաղորդած
տվյալների` տարեկան 2.5մլն անգլիացի է այցելում Թուրքիա:
Նշենք, որ իրենց քաղաքացիներին ուղղված նմամատիպ զգուշացումներով են հանդես եկել նաև Սիրիան և ԱՄՆ-ը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |