Հոդված07:44, 10 Հունիս 2013
Թուրքիայի կառավարության թվացյալ հանդուրժողականությունը
Այս օրերին, երբ ողջ աշխարհի ուշադրությունը սևեռվել է Թուրքիայում վերջին
օրերին կատարվող դեպքերին, երբ միջազգային հանրությունն ու մամուլը կանգնում են
թուրք հասարակության կողքին, ևս մեկ անգամ խորհելու անհրաժեշտություն է առաջանում
Հանրապետական Թուրքիայի պատմության մեջ «ամենահանդուրժող» կառավարության մասին:
Հայտնի է, որ սկսած 1923 թվականին Թուրքիայի Հանրապետության հիմնադրումից
և Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի իշխանության գալուց հետո էլ Թուրքիայում շարունակվեցին այլատյացության և համատարած թուրքացման դրսևորումները: Եվ
տասնամյակներ շարունակ քեմալականները ու նրանց հաջորդներն անողոքաբար իրականացնում
էին իրենց թուրքացման ծրագրերը` ոչնչի առջև կանգ չառնելով: Նրանք ազգային ու կրոնական փոքրամասնություններին
ձուլելու համար օգտագործում էին նաև այդ
համայնքի «երևելիներին», հարկ եղած դեպքում ներգրավուն էին նաև սեփական հասարակությանը: Ու
այդ ամենն անում էին կոշտ մեթոդներով:
Աշխարհիկության ջատագով քեմալականները հետզհետե նահանջելով 2002-ին զիջեցին դիրքերը, երբ իշխանության
եկավ չափավոր
իսլամիստական «Արդարություն և զարգացում» կուսակցությունը: Կարճ ժամանակ անց էլ վարչապետի պաշտոնը զբաղեցրեց Ռեջեփ
Թայիփ Էրդողանը: Նոր կառավարությունը սկզբում աչքի ընկավ իրնախորդների
համեմատ ավելի հանդուրժողական պահվածքով դեպի երկրի թուրք և ոչ թուրք հասարակությունը:
Էրդողանի վարչակազմին տարիների ընթացքում տպավորություն ստեղծելց որ ուզում է փոխել մինչև այդ ստեղծված իրավիճակն ու տանելի
պայմաններ ստեղծել նաև ազգային փոքրամասնությունների համար: Շեշտը դնելով ընդհանուր իսլամական կրոնի վրա
ու վերացնելով քրդերի նկատմամբ որոշ սահմանափակումներ` փորձ արվեց շահել նրանց համակրանքը ու նույնիսկ
հաշտեցման գործընթաց սկսվեց «Քուրդիստանի բանվորական կուսակցության» ու Էրդողանի կառավարության
միջև: :
Նույնիսկ Էրդողանը հրապարակավ ներողություն խնդրեց դեռևս քեմալիստների կառավարման
շրջանում իրականացված Դերսիմի կոտորածների համար: Պոլսահայ համայնքին ևս որոշակի զիջումներ արվեցին. հայոց պատրիարքարանին
վերադարձվեց հայկական գերեզմանատան տնօրինությունը, մի քանի հայկական եկեղեցիներ
վերանորոգվեցին Արևմտյան Հայաստանի տարածքում և այլն:
Այս ամենը Թուրքիայի հասարակության և հատկապես ոչ թուրք հասարակության մոտ Էրդողանի
կառավարությունից դրական իմաստով որոշակի սպասելիքներ էր առաջացրել: Բայց վերջին
օրերի դեպքերը կարծես եկան հակառակն ապացուցելու, եկան ցույց տալու, որ իր
ծրագրերի իրականացման համար Թուրքիայի կառավարությունն ընդունակ է անմարդկային
միջոցներ կիրառելու անգամ թուրք հասարակության նկատմամբ, որին մշտապես
նախապատվություն է տրվել թուրքահպատակ մյուս ազգությունների համեմատ:
Ստամբուլի կետրոնական Գեզի զբոսայգու ու Թաքսիմ հրապարակում տեղի ունեցած բողոքի
հանրահավաքների մասնակիցների նկատմամբ գործադրված բռնությունները հիասթափություն առաջացրեցին
հատկապես Թուրքիայում բնակվող ոչ թուրք ազգությունների համար: Գեզիի դեպքերից հետո. ըստ իս, Թուրքիայի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներից շատերի մոտ
անպայման հետևյալ հարցը կառաջանա. «Եթե Թուրքիայի Հանրապետության «ամենահանդուրժող»
կառավարությունը չի խորշում այդպիսի բռնարարքներ կիրառել թուրք բնակչության
նկատմամբ, ապա ի°նչ հետևանքներ կարող են առաջանալ մի օր, երբ կառավարությունը
հանկարծ որոշի, որ ազգային փոքրամասնությունները խանգարում են իր ազատ
գործունեությանը»:
Ռաֆայել Սահակյան
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Անկարայի կողմից ահաբեկչական ճանաչված «Ֆեթհուլլահական կազմակերպության» առաջնորդի մահվան լուրն ի՞նչ արձագանք գտավ Թուրքիայում։
Երևան-Անկարա հարաբերությունների առնչությամբ հաճախ կարելի է հանդիպել այն խոսքին, որ Թուրքիայի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ որոշվում է Բաքվում, այլ ոչ թե Անկարայում։
Թուրքիայի նախագահը միջադեպի կապակցությամբ X հարթակում գրառում է հրապարակել՝ առանց Նասրալլահի անունը հիշատակելու։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Ermenihaber.am-ին տված հարցազրույցում Նուրհան Չեթինքայան հայտնել է, որ ըստ իրեն՝ հայ-թուրքական սահմանը կարող է բացվել մոտ մեկ-երկու տարուց։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |