Մարզական11:53, 10 Հունիս 2013
Հենրիկ Մխիթարյանի մարզիչը մերժել է թուրքական «Ֆեներբահչե»-ին

Թուրքական «Ֆեներբահչե» ֆուտբոլային ակումբը շարունակում է գլխավոր մարզչի
փնտրտուքները: Հնարավոր թեկնածուներից է նաև ուկրաինական «Շախտյոր»-ի գլխավոր
մարզիչ Միրչա Լուչեսկուն:
Թուրքական «Զաման» օրաթերթը տեղեկացնում է, որ ռումինացի մարզիչը հեռուստահաղորդման ժամանակ հայտարարել է, որ ինքը ներկայիս ակումբի հետ գործող պայամանգիրը երկարաձգել է ևս 2 տարի և ցանկություն է հայտնել շարունակել իր աշխատանքը Դոնեցկի «Շախտյոր»-ում: Իսկ այն դիտարկմանը, ըստ որի, ռումինացի մասնագետի «Ֆեներբահչե» տեղափոխության դեպքում թուրքական ակումբը կվճարի պայամնագրով նախատեսված փոխհատուցումը, Լուչեսկուն պատասխանել է.
«Այդ հարցը քննարկելն իմ խնդիրը չէ: Լրագրողների և հեռուստաընկերությունների կողմից այն արծարծելը ևս ճիշտ չեմ համարի: Ես որոշում եմ կայացրել աշխատանքս շարունակել Դոնեցկում: Նմանատիպ հարցերի քննարկումը ո՛չ իմ, ո՛չ էլ «Ֆեներբահչե»-ի համար օգտակար չէ: Դեռ երկու տարի ժամկետով պայմանագիր ունեմ, և այն պետք է ավարտեմ»:
Հիշեցնենք որ, Միրչա Լուչեսկու գլխավորած դոնեցկյան ակումբում հանդես է գալիս մեր հայրենակից Հենրիկ Մխիթարյանը: Վերջինս Ուկրանիայի ավարտված առաջնությունում հեղիակելով 25 գոլ՝ դարձավ Ուկրանիայի պրիմեր լիգայի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Մուրինյոն վիրավորել էր թուրք մրցավարներին, «Galatasaray»-ի ֆուտբոլիսներին և մարզչական կազմին:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան դեմ է եղել, որ Սպերցյանը տեղափոխվի թուրքական ակումբ։

Նշենք, որ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը ներկայիս Թուրքիայի Հանրապետության հիմնադիրը և առաջին նախագահն է եղել։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հունական «Kathimerini» թերթը գրում է, որ Նյու Յորքում կայացած հունական սփյուռքի միջոցառման ժամանակ այդ մասին հայտնել է Գրեգորի Միքսը։
Նման լուրեր տարածվել են նաև քրդերեն հրապարակվող որոշ լրատվականներում, ինչպես նաև արաբական մեդիայում:
«Hürriyet» թերթի վերլուծաբան Աբդուլքադիր Սելվին անդրադարձել է «ՔԲԿ»-ի հիմնադիր առաջնորդ Աբդուլլահ Օջալանի (Ափո) զենքերը վայր դնելու և կուսակցությունը լուծարելու կոչին։
Թուրքիայի գանձապետարանի և ֆինանսների նախարարը նշել է, որ Թուրքիան պատրաստ է ԵՄ-ի հետ ավելի ամուր համագործակցության։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |