Հասարակական10:20, 10 Հունիս 2013
Ստամբուլի Գեզի զբոսայգում պատրաստվում են վերականգնել Հայոց ցեղասպանության հուշարձանը
«Ոչ ասա ռասիզմին և ազգայնամոլութանը» նախաձեռնող խումբը պատրաստվում է
Ստամբուլի կենտորանական Թաքսիմ հրապարակի Գեզի զբոսայգում 1919-ին կանգնեցված, իսկ
հետո ապամոնտաժված հուշարձանի տեղում նորը կտեղադրել:
Նախաձեռնության մամուլի խոսնակ Ջենգիզ Ալգանը նշել է, որ այդ հուշարձանը ժամանակին տեղադրվել է` ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի, և հիմա պետք է թույլ չտալ անցյալի մոռացություն:
Ալգանը նաև հիշեցրել է, որ Գեզի զբոսայգու տարածքը և հարակից զորամասի մի հատվածը ժամանակին հայապատկան է եղել. 1560-ին սուլթան Սուլեյման Քանունին այդ հողատարածքը որպես երախտագիտության նշան նվիրել է հայկական համայնքին, քանի որ հայ խոհարարը փրկել էր սուլթանի կյանքը: Այդ տարածքում հայկական գերեզմանատուն է եղել:
«1940-ականներին քեմալականդիկտատուրան հայերից խլեց այդ տարածքը: Գեզի զբոսայգու աստիճանահարթակները հայկական շիրմաքարերից են պատրաստվել»:
«Հայերին կոտորել են: Բայց տասնյակ հազարներով մնացել են ու փորձում են այս հողերում կոտորված իրենց պապերի ողբերգությունն ապացուցել: Մենք էլ նպատակ ունենք ցեղասպանության մասին հիշեցնել, իրականությունը չթաքցնել և չիմացողներին էլ այդ մասին տեղեկացնել: Ցանկանում ենք Գեզի զբոսայգի եկողներին տեղյակ պահել, որ 1919-ին այդտեղ ցեղասպանության հուշարձան է եղել: Հույս ունենք, որ մի գեղեցիկ օր իսկական վայրում կկանգնեցվի ցեղսպանության հուշարձան»,- ըստ «demokrathaber» լրատվական կայքի`ասել է Ջենգիզ Ալգանը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նշվում է, որ ամենապահանջված մասնագիտությունների ցանկը պարզելու համար կատարվել է 34.736 հարցում։
Ստամբուլում մեկնարկած «Ոճիր և պատիժ ֆիլմի 14-րդ միջազգային փառատոնի» շրջանակներում 60 ֆիլմ է ցուցադրվել, որից միայն մեկն է եղել քրդերեն:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Նշվում է, որ ամենապահանջված մասնագիտությունների ցանկը պարզելու համար կատարվել է 34.736 հարցում։
Ըստ Ալփարսլան Բայրաքթարի՝ նման պատժամիջոցները կարող են դժվարացնել Թուրքիայի համար գազի գնումը։
Թուրքիայի ու Չինաստանի միջև տնտեսական և առևտրային հարաբերություններն ամրապնդելու ու խորացնելու նպատակով հանդիպում է կայացել «SANKON» կենտրոնում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |