Տնտեսական12:05, 11 Հունիս 2013
Էգե Ջանսեն. «Էրդողանի հեքիաթները Թուրքիայի տնտեսության մասին»
Թուրքական «Հաքիմիյեթիմիլլիյե» կայքում
հրապարակվել է Էգե Ջանսենի «Բռնապետ Էրդողանի տնտեսական ստերը»
վերնագրով հոդվածը, որը ներկայացված է ստորև.
«2002 թվականի վերջերին
իշխանության եկավ «Արդարություն և զարգացում կուսակցությունը», ավելի ճիշտ` Ռեջեփ
Թայիփ Էրդողանը (ՌԹԷ- RTE,- հապավումն ըստ հոդվածագրի): Ավելի քան 10 տարի է, ինչ
պարոն Էրդողանը ղեկավարում է երկիրը` որպես «միակ մարդ» («tek adam» անվանվել է հանրապետության
հիմնադիր Քեմալ Աթաթուրքը, «İkinci adam»- «երկրորդ մարդ»` Իսմեթ Ինոնյուն-
Ermenihaber.am խմբ.):
ՌԹԷ-ի ղեկավարած Թուրքիայի 10
տարում հրաշալի տնտեսական զարգացում ցույց տալու մասին տարածված մի ասույթ կա: Այդ
ասույթը ոչ միայն Թուրքիայում, այլև երկրից դուրս էլ է տարածված: Արդյո°ք այդ
տեսակետն իրականութո՞ւնն է արտահայտում, թե՞ ինչ-որ առասպել է: Այսօր ցանկանում եմ
քննադատորեն քննության առնել այդ տեսակետը:
Առաջին հեքիաթ. ազգային եկամուտը մեկ շնչի հաշվով աճել է երեք անգամ:
Սուտ է: Ավելի ճիշտ ազգային եկամուտը մեկ շնչի հաշվով 10 տարում 45 տոկոս է աճել: Եռակի աճման հաշվարկը դոլարի ընթացիկ կուրսով կատարված հաշվարկային սխալ է: Ամեն երկրի ազգային եկամուտը կամ աճը հաշվարկվում է ազգային արժույթով: Դոլլարի համեմատ ազգային արժույթի միավորի արժևորումը կամ արժեզրկումը չի փոխում աճի ցուցանիշը: Օրինակ` 2008թ. հունիսի 9-ի դրությամբ ճապոնական 100 յենը կազմել է 0.94 դոլար, իսկ 2011թ. հոկտեմբերի 24-ին` 1 դոլար 32 ցենտ: աստորեն դոլարի համեմատ 40 տոկոսով արժևորվել է, բայց իրականում մեկ շնչի հաշվով Ճապոնիայի ազգային եկամուտն առանձնապես չի աճել: Այդուհանդերձ, եթե հաշվարկը դոլարով կատարվի, կստացվի իբր 40 տոկոսանոց աճ է ունեցել: Մինչդեռ Ճապոնիայի ոչ մի վարչապետ դրանով չի պարծեցել:
Երկրորդ հեքիաթ. 10 տարում ընդհանուր ազգային
եկամուտը շատ արագ է աճել:
Սուտ է: Վերջին 10 տարում միջին աճի
ցուցանիշը 5 տոկոս է: Այս թիվը մոտավորապես
հավասար է անցած 80 տարիների միջին աճին: Որևէ փոփոխություն չկա:
Երրորդ հեքիաթ. Թուրքիայի տնտեսությունը իր մեծությամբ
աշխարհում 17-րդն է դարձել:
Սա էլ չեղավ` առանց այդ էլ այդպես էր: Դեռևս
1993-ին Թուրքիան ընդհանուր ազգային
եկամուտով դարձյալ 17-րդն էր աշխահում: Երբեմն մի աստիճան բարձացել, կամ մի
աստիճան իջել է, ոչ ավելին: 19 տարի անց էլ` 2012 թվականին, մեծության
տեսանկյունից որևէ փոփոխություն չի կրել: Այսինքն` աշխարհում տնտեսությամբ 17-րդն
է: Առաջիկա 10 տարում էլ դա չի փոխվելու:
Չորրորդ հեքիաթ. Միջազգային արժույթի
հիմնադրամի պարտքը զրոյացրել ենք, դարձել ենք պարտք չունեցող երկիր:
Սուտ է: Այ, հենց սա է կիսատ խոսելով
ստելը: ԱԶԿ-ի` տնտեսության մեջ ամենաանհաջող արդյունքը հենց արտաքին պարտքի
ծայրաստիճան ավելացումն է (մյուս կողմից էլ հենց դա է այս առասպելի ի հայտ գալու
պատճառը): Մեր արտաքին պարտքը 2002թ. եղել
է 132 մլրդ դոլլար, որը արդեն 2012 թվականին դարձել է 337 մլրդ: Թուրքիան երբեք
այնքան մեծ արտաքին պարտք չի ունեցել, որքան հիմա: Ու դեռ շարունակում է աճել մեր արտաքին
պարտքը: Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) պարտքը մարվել է ուզած-չուզած, քանի
որ արդեն լրացել էր վճարման համար սահմանված ժամկետը: Դեռ մի բան էլ պարտքը մարվել
է այլ արտասահմանյան բանկերից վերցված վարկերով: Ամբողջ հարցը սա էր»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
«Թուրքիայի արտահանողների միության» նախագահի պաշտոնակատար Ահմեդ Գյուլեչն անդրադարձել է Թուրքիայի կողմից ԱՄՆ-ում կատարված ներդրումներին։
Վաշինգտոնը շարունակում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի Անկարան Ռուսաստանին չօգնի շրջանցել սահմանված պատժամիջոցները:
Ըստ Էրդողանի՝ ռուս-ուկրաինական պատերազմը ցույց տվեց, որ արտաքին ռեսուրսներից կախվածությունը լուրջ խնդիր է էներգետիկ ոլորտում։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Վաշինգտոնը շարունակում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի Անկարան Ռուսաստանին չօգնի շրջանցել սահմանված պատժամիջոցները:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
«Թուրքիայի արտահանողների միության» նախագահի պաշտոնակատար Ահմեդ Գյուլեչն անդրադարձել է Թուրքիայի կողմից ԱՄՆ-ում կատարված ներդրումներին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |