Տարածաշրջան12:41, 11 Հունիս 2013
Քննարկումներ` Կիպրոսի Սբ. Աստվածածին հայկական եկեղեցու շուրջ
Կիպրոսում գտնվող հայկական Սբ.
Աստվածածին եկեղեցու վերաբացման շուրջ
բուռն քննարկումներ են ընթանում: Թուրքական «Քըբրըսգազեթեսի» լրատվական կայքն
անդրադարձ է կատարել եկեղեցու հետ կապված խնդիրներին և համառոտ ներկայացրել նրա
պատմությունը: Այսպիսով, դեռ 1571 թվականին Օսմանյան իշխանությունների կողմից այն
տրվել Կիպրոսի հայ համայնքին: 2009 թվականին կիսավեր վիճակում գտնվող եկեղեցում
վերականգնողական աշխատանքներ են իրականցվել, որն ավարտին է հասցվել 2012
թվականին:
Եկեղեցու վերականգնումից
հետո թուրքական «Հիմնադրամների
վարչության» կողմից այն 10 տարի ժամկետով վարձակալության հիմունքով հանձնվել է
Մերձավոր Արևելքի համալսարանին: Վարձակալության հիմունքերով եկեղեցական
շինությունը համալսարանին հանձնելուց հետո նախատեսվում էր բուն եկեղեցու շենքից դուրս
գտնվող եկեղեցապատկան այլ շինություններում «թուրքագիտության բաժին» և
«մշակութային կենտրոն» բացել, ինչի արդյուքնում սրվեցին թուրք-ամերիկյան
հարաբերությունները, իսկ Կիպրոսի հայ
համայնքը ընդդիմացավ նման որոշմանը:
Նշյալ հարցի շուրջ հիմա
քննարկումներ են ընթանում մինչև այժմ: Որպես բանակցող կողմեր հանդես են գալիս ամերիկյան
«Միջազգային զարգացման գործակալությունը», ՄԱԿ-ի «Կիպրոսում համագործակցության և
անվտանգության համար շարժում» ծրագիրը և Կիպրոսում բնակվող հայկական համայնքի
ներակյացուցիչները, ինչպես նաև թուրքական «Հիմնադրամների վարչությունը»:
Հայկական համայնքն արդեն արտահայտել
է իր տեսակետը, ըստ որի, վերջիններս եկեղեցին ցանկանում են ծառայեցնել իր
նպատակին: Կիպրոսում շաբաթական մեկ անգամ լույս տեսնող «Կիպրահայեր» պարբերականի գլխավոր խմբագիր Սիմոն Այնեջյանը
նշել է, որ համայնքում գրանցվող ամուսնությունների, կնունքների և մի շարք այլ եկեղեցական ծիսակատարությունների
կազմակերպման համար ցանկանում ենք եկեղեցին վերստին ծառայեցնել իր նպատակին:
Իսկ թուրքական «Հիմնադրամների
վարչության» գլխավոր տնօրեն Բենթերը նշել է, որ ինքը հայերի կրոնական
արարողությունները վերականգնելու համար որևէ խոչընդոտ չի տեսնում և ավելացրել, որ
աշխարհի ոչ մի անկյունում մարդկանց չպետք է զրկել կրոնական ազատություններից:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նա նաև ընգծել է, որ Թուրքիայի կառուցողական կամքն է՝ աստիճանաբար կարգավորել երկկողմ հարաբերությունները` համակարգելով Ադրբեջանի հետ։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Վաշինգտոնը շարունակում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի Անկարան Ռուսաստանին չօգնի շրջանցել սահմանված պատժամիջոցները:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |