Հասարակական06:28, 11 Հունիս 2013
Թաքսիմի հրապարակը ոստիկանների հսկողության տակ է անցել
Ստամբուլի ոստիկանական ուժերը մտել են Թաքսիմի հրապարակ: Ոստիկանությունը նախօրոք տեղյակ էր պահել լրատվամիջոցներին, որ Գյումյուշսույի և Հարբիեի կողմից մուտք են գործելու Թաքսիմի հրապարակ, իսկ Գեզի զբոսայգու ուղղությամբ որևէ գործողություն չի իրականացվելու:
Ոստիկանները Թաքսիմի հրապարակում հավաքված ցուցարարների վրա կրակել են պլաստմասե փամփուշտներով և արցունքաբեր գազ են լցրել: Իսկ ցուցարարների արգելապատնեշի
հետևից քարեր են նետել ոստիկանների ուղղությամբ:
«Թուրքիյե գազեթեսի» լրատվական կայքը տեղեկացնում է, որ ոստիկանական ստորաբաժանումները Թաքսիմի հրապարակում գտնվող ցուցարարների խմբերին նախազգուշացրել են. «Քաշվե´ք դեպի Գեզի զբոսայգի, ձեր ցույցերը և միջոցառումները այնտեղ շարունակե´ք»:
Աթաթուրքի անվան մշակույթի կենտրոնի (AKM) վրա փակցված պաստառները հանվել են` թողնելով միայն Աթաթուրքի նկարը և Թուրքիայի դրոշը: Շենքի վերին հարկերում տեղակայվել են ոստիկանական ուժերը:
Նշվում է նաև , որ առաջին անգամ ոստիկանությունը արցունքաբեր գազ կիրառելու համար ներողություն է խնդրել:
Հիշեցնենք, որ մայիսի
28-ից Թուրքիայում սկսված զանգվածային բողոքի ցույցերի պատճառն իշխանությունների քաղաքաշինական նոր ծրագիրն է, ըստ որի, Ստամբուլի կենտրոնական Գեզի զբոսայգու մեծ մասը պետք է ոչնչացվեր, իսկ ծառերը` հատվեին: Զբոսայգու ոչնչացմանն ու ծառահատմանն ընդդիմացած ցուցարարների դեմ թուրքական ոստիկանությունը բիրտ ուժ է կիրառել` օգտագործելով արտասվաբեր գազ, ջրցան մեքենաներ, պլաստիկ փամփուշտներ և հատուկջոկատայիններ: Հետևանքը եղավ այն, որ բնապահպանական բնույթի ցույցերն աստիճանաբար վերածվեցին հակառավարական ակցիաների և ընդգրկեցին Թուրքիայի տասնյակ քաղաքներ: Վերջին տվյալների համաձայն` կան հարյուրավոր ձերբակալվածներ, վիրավորներ և 4 զոհ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նշվում է, որ ամենապահանջված մասնագիտությունների ցանկը պարզելու համար կատարվել է 34.736 հարցում։
Ստամբուլում մեկնարկած «Ոճիր և պատիժ ֆիլմի 14-րդ միջազգային փառատոնի» շրջանակներում 60 ֆիլմ է ցուցադրվել, որից միայն մեկն է եղել քրդերեն:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Նշվում է, որ ամենապահանջված մասնագիտությունների ցանկը պարզելու համար կատարվել է 34.736 հարցում։
Թուրքիան և Հունաստանը ՆԱՏՕ-ին անդամակցել են 1952 թվականին։
Ըստ Ալփարսլան Բայրաքթարի՝ նման պատժամիջոցները կարող են դժվարացնել Թուրքիայի համար գազի գնումը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |