Հասարակական09:27, 11 Հունիս 2013
Սոցհարցման տվյալներ. Գեզի զբոսայգու բողոքի ակցիաներին աջակցում է հարցվածների 24,3 տոկոսը
Թուրքական «Իլհաս» լրատվական գործակալությունը հայտնում է Թուրքիայում
անցկացված վերջին սոցհարցման տվյալները, որոնք վերաբերում են Գեզի զբոսայգու
դեպքերին և խորհրդարանական ընտություններին:
Հարցումը իրականացրել է ANDY-AR սոցիալական հետազոտությունների կենտրոնը:
Այն կատարվել է Թուրքիայի տարբեր մասերում` քաղաքներում,
գավառներում, գյուղերում: Հարցում կատարողները հանդիպել են տարբեր
սոցիալ-տնտեսական, սոցիալ-դեմոգրաֆիական խմբերի հետ` տարիքային, սեռային, կրթական մակարդակի,
ըստ բնակության վայրի պատահական ընտրությամբ:
Հարցվածների 92,8 տոկոսը հայտնել է, որ տեղյակ է Գեզի զբոսյագու դեպքերի մասին ,
իսկ 7,2 տոկոսը անտեղյակ է: 93,7 տոկոսը` «Գեզի զբոսայգի այցելել ե՞ք» հարցին դրական է պատասխանել:
«Գեզի զբոսյագու համար բողոքի ակցիաները
աջակցում ե՞ք» հարցին 16,4 տոկոսը չի պատասխանել,
6,8 տոկոսը պատասխանել է «մասամբ», 52,5 տոկոսը` «ո´չ», 24,3 տոկոսը` «այո´»:
Հարցվածների 12,1 տոկոսը անձամբ
մասնակցություն է ունեցել բողոքի միջոցառումներին, 75,1 տոկոսը տեղեկացրել է, որի
չի մասնակցել, 12,8 տոկոսը համապատասխան հարցին պատասխան չի տվել:
Ըստ հարցման տվյալների` խորհրդարանական
ընտրություններում ընտրողների ձայները կուսակցությունների միջև կարող են հետևյալ
համամասնությամբ բաշխվել.
«Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP)` 49,6 տոկոս
«Ժողովրդահանրապետական» (ԺՀԿ-CHP)` 23,3
«Ազգայնական շարժում» (ԱՇԿ-MHP)` 15,9
«Խաղաղություն և ժողովրդավարություն» (ԽԺԿ- BDP)` 7,5
Այլ կուսակցություններ` 3,7
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նշվում է, որ ամենապահանջված մասնագիտությունների ցանկը պարզելու համար կատարվել է 34.736 հարցում։
Ստամբուլում մեկնարկած «Ոճիր և պատիժ ֆիլմի 14-րդ միջազգային փառատոնի» շրջանակներում 60 ֆիլմ է ցուցադրվել, որից միայն մեկն է եղել քրդերեն:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Նշվում է, որ ամենապահանջված մասնագիտությունների ցանկը պարզելու համար կատարվել է 34.736 հարցում։
Ըստ Ալփարսլան Բայրաքթարի՝ նման պատժամիջոցները կարող են դժվարացնել Թուրքիայի համար գազի գնումը։
Թուրքիայի ու Չինաստանի միջև տնտեսական և առևտրային հարաբերություններն ամրապնդելու ու խորացնելու նպատակով հանդիպում է կայացել «SANKON» կենտրոնում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |