Միջազգային10:23, 12 Հունիս 2013
Արևմտյան մամուլը միաձայն քննադատում է Էրդողանին

Թուրքական «Ռադիքալ» (Radikal) թերթը
ներկայացնում է Ստամբուլի Գեզի զբոսայգու համար մղվող պայքարին հետևող միջազգային
մամուլի արձագանքը:
Ստորև ներկայացնում ենք արևմտյան մամուլի
անդրադարձը Թուրքիայի դեպքերին:
BBC. «Թուրքիան
վտանգավոր ջրերում է»
«BBC» -ի Ստամբուլի թղթակիցը իր հրապարկման մեջ նշում է, որ Էրդողանի «այլևս
հանդուրժողականություն չենք ցուցաբերի» հայտարարությունը նոր բախումների է հանգեցրել ոստիկաններին և ցուցարարներին:
«Թուրքիան խորը ճգնաժամի մեջ է, և անվճռականորեն
է շարժվում առաջ: Նրանք բնակչության մեծ մասին օտարացրեցին և չկարողացան վախեցնել արցունքաբեր գազով: Աշխարհի ամենաառանցքային մահմեդական ժողովրդավարություններից
մեկը վտանգավոր ջրերում է»:
Guardian. «Էրդողանը նմանվում է Մարգարետ Թետչերին»
Անգլիայի ամենահայտնի թերթերից մեկը` «Guardian»-ը, գրում է, որ Թուրիքայում տեղի ունեցող
իրադարձություններում ցավալի հեգնանք կա : Թերթը հիշեցնում է Էրդողանի ` Եգիպտոսի
նախագահ Հոսնի Մոբարաքի մասին ասած խոսքերը, թե «ոչ մի կառավարություն առանց ժողովրդի ցանկության ոտքի վրա մնալ չի
կարող» և ավելացնում, որ հիմա հենց ինքը` Էրդողանը, քաղաքացիական շարժմանը մասնակցող մարդկանց
անվանում է «ավազակ» ու «օտարերկյրա
գործակալ»:
Թերթը նշում է, որ Էրդողանի
չփոփոխվող կեցվածքը հիշեցնում է Անգլիայի
վարչապետ Մարգարետ Թետչերին, ով ասում էր. «խոսքիցս հետ չեմ կանգնի» և մեջբերում
Էրդողանի խոսքերը. «եթե այս ամենը որպես
կոշտություն է ընկալվում , ուրեմն ցավում եմ, բայց Էրդողանը չի փոխվի»:
«Նա , որ բանակը հետ ուղարկեց զորանոց, խորքային պետության ուժը հետ մղեց, Թուրքիայում ժողովրդավարական ազատությունների
հարցում բարեփոխումներ արեց, այսօր ինչպես երևում է, դրանց
իսկ հետևանքները չի կարող գլուխ բերել:
Independent. «Էրդողանը կոշտ ու սխալ է խաղում»
«Independent» թերթում հրապարակված «Էրդողանը կոշտ ու սխալ է խաղում» հոդվածում ասվում է,
որ եթե նույնիսկ Էրդողանի կոշտ դիրքորոշումն իր աջակիցների կողմից ողջունվում է, ապա դա կարճ կտևի.
«Կոշտ խաղալը և ընդդիմադիրներին որպես թշնամի ներկայացնելը կռվող առաջնորդների պաշտպանական ստանդարտ մեխանիզմներից է: Վարչապետը չի ցանկանում ցույցերը լուրջ ընդունել , և
սա հետագայում կարող
է լինել մի սխալ, որի
համար նա կզղջա»:
Washington post. «Ցուցարարները տնտեսության համար խնդիրներ կստեղծեն»
Ամերիկայում տպագրվող «Washington post» թերթը գրում է, որ գնալով ահագնացող ցույցերը կարող են բացասաբար ազդել երկրի տնտեսության վրա:
Ըստ պարբերականի` տարածաշրջանում կայուն և աճող թուրքական տնտեսության վրա ցույցերը վատ ազդեցություն կունենան:
The Times. «Սպասում եք, որ ծնկի° կգամ»
Անգլիական «The Times»-ը Թուրքիայում տեղի ունեցող վերջին իրադարձությունների մասին հրապարակումը վերնագրել է այսպես` «Ծնկի գալո՞ւս եք սպասում: Էրդողանը ոստիկաններին կարգադրել է ցրել
ցուցարարներին»:
Նշվում է, որ Թուրքիայի վարչապետը կիրակի օրը հայտարարել է. «Համբերությանս բաժակը
լցվում է» որից
հետո, հաջորդ
օրը առավոտյան ոստիկաններն արցունքաբեր գազով ու ջրցանմեքենաներով սկսեցին ցրել ցույցերը:
Հիշեցնենք, որ մայիսի 28-ից Թուրքիայում սկսված զանգվածային բողոքի ցույցերի պատճառն իշխանությունների քաղաքաշինական նոր ծրագիրն է, ըստ որի, Ստամբուլի կենտրոնական Գեզի զբոսայգու մեծ մասը պետք է ոչնչացվեր, իսկ ծառերը` հատվեին: Զբոսայգու ոչնչացմանն ու ծառահատմանն ընդդիմացած ցուցարարների դեմ թուրքական ոստիկանությունը բիրտ ուժ է կիրառել` օգտագործելով արտասվաբեր գազ, ջրցան մեքենաներ, պլաստիկ փամփուշտներ և հատուկջոկատայիններ: Հետևանքը եղավ այն, որ բնապահպանական բնույթի ցույցերն աստիճանաբար վերածվեցին հակառավարական ակցիաների և ընդգրկեցին Թուրքիայի տասնյակ քաղաքներ: Վերջին տվյալների համաձայն` կան հարյուրավոր ձերբակալվածներ, վիրավորներ և 4 զոհ:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ Ermenihaber-ը զրուցել է թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Մելինե Անումյանի հետ:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ստամբուլի կալանավորված քաղաքապետն այդ կերպ խնդրել է բողոք արտահայտել իր ձերբակալության դեմ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր երկրում ծնելիության ինդեքսի խորացող անկման մասին:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |