Հասարակական14:42, 12 Հունիս 2013
Թուրք լրագրող. «Մանկությանս գյուղաքաղաք Նալլըհանը և հայերը»
Թուրքական «Բոլուէքսպրես» էլեկտրոնային լրատվականը հրապարակել է նույն թերթի սյունակագիր Ջենգիզ Փոյրազի «Մանկությանս գյուղաքաղաք Նալլըհանը և հայերը» հոդվածը, որտեղ ներկայացվում է Նալլըհան գյուղաքաղաքի կյանքը, երբ այնտեղ դեռ հայեր էին բնակվում: Հեղինակն օգտվել է Շեներ Մեսութի «Նալլըհանի գիրքը» ստեղծագործությունից:
Հոդվածը`ստորև.
1014-1015 թաթար Ալի չավուշի կողմից կառուցված հսկա արհեստանոցը մզկիթի և բաղնիքի հետ միասին մի մեծ համալիր էին կազմում: Արհեստանոցը և շրջակա գյուղաքաղաքը կարծես արդյունաբերական շուկա լինեին: Դարբին, թիթեղագործ, դանակագործ, պղնձագործ. բոլորն էլ հավաքվում էին արհեստանոցում ու դրա շուրջ:
Մինչև
1921 թվականի հայերի բռնագաղթը Նալլըհանի բնակչության զգալի մասը հայեր էին: Գյուղաքաղաքի հարավային լանջում հայկական թաղամասն էր: Նրանցից մնացել էր լքված մի եկեղեցի, որը մինչև 1970-ականները կանգուն մնաց, բայց պարտվեց գանձ որոնողնորի ագահությանը:
Քանդեցին:
Այսօր մնացել է հիմքերն ու այգին: Տատս պատմում էր, որ հայերը արվեստագետներ էին հրավիրում ու եկեղեցու հետևի դպրոցում համերգներ կազմակերպում:
Որքան տատս գիտեր՝ մի ժամանակ իրենց համերգներով ամբողջ Նալլըհանը թնդացնող հայերը ֆինանսապես բավական լավ վիճակում էին գտնվում: Փող բերող գործերը՝ առևտուրը, այգեգործությունը,
մետաքսի ֆաբրիկան, վարդի յուղի ֆաբրիկան, ոսկերչությունը,
նրանց ձեռքում էին:
Հետևաբար Նալլըհանի ամենագեղեցիկ ու շքեղ տները հայերն էին կառուցում: Հայերի գնալուց հետո այդ տներն անցան քաղաքի առաջատարների ձեռքը:
Սրճարանի անմիջապես հետևում գտնվող մեծ այգի ունեցող եռահարկ մի հայկական առանձնատունն օգտագործվում էր որպես կառավարական շենք: Այնուհետև քանդվեց և տեղում կառուցվեց ներկայիս վարչական շենքը: Այսօր որպես քաղաքապետարանի շենք հանդիսացող շինությունը ևս իրականում հայի տուն է եղել: Գաղթից հետո դատարկված տանը տեղակայվել էր Սաքարիայի նախակրթարանը: Նախակրթարանի՝ նոր շենք տեղափոխվելուց հետո այն օգտագործվում էր որպես կանացի արվեստի դպրոց: Այս բոլոր կերպարանափոխումներից հետո էլ շենքը դարձավ քաղաքապետարան:
Նալլըհանի տոնավաճառը, սկսած վաղ ժամանակներից, կազմակերպվում էր երկուշաբթի օրերին: Այն ժամանակ այսօրվա նման տեսակ-տեսակ մեքենաներ չկային. գյուղացիները շուկա էին գալիս կամ հին բեռնատարի թափքին նստած, կամ իրենց ապրանքները անասունների վրա բարձած: Տոնավաճառ բերվող բոլոր մրգերն ու բանջարեղեններն օրգանական էին: Այն ժամանակ ո՛չ թունաքիմիկատ կար, ո՛չ էլ պարարտանյութ: Լոլիկը լոլիկի նման էր բուրում, վարունգը` վարունգի: Երանի հնարավոր լիներ նկարագրել այն ժամանակվա հոտերը, ես էլ նկարագրեի:
Բոլորը վաճառում էին շուկա բերած ապրանքները, գոյացած գումարով գնում աղ, շաքար, կերոսին, լամպի ապակի, ձեթ և այլ ապրանքներ ու վերադառնում:
Ձեթը նպարավաճառների մոտ չէր վաճառվում: Մեծ արհեստանոցի դիմացի հրապարակի ամենաբարձր անկյունում Մուդուրնույից եկած մի ձեթ վաճառող մեծ տակառների մեջ լցրած կակաչի, քնջութի ու բամբակի ձեթը վաճառում էր` չափելով ձեռքի մեկ լիտրանոց տարայով:
Նալլըհանի կենցաղի մասին պատմելու շատ հիշողություններ կան, սակայն ավարտելով` ուզում եմ ասել`
անցյալի հիշողություններ կան, որ աշխարհ արժեն:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նշվում է, որ ամենապահանջված մասնագիտությունների ցանկը պարզելու համար կատարվել է 34.736 հարցում։
Ստամբուլում մեկնարկած «Ոճիր և պատիժ ֆիլմի 14-րդ միջազգային փառատոնի» շրջանակներում 60 ֆիլմ է ցուցադրվել, որից միայն մեկն է եղել քրդերեն:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Նշվում է, որ ամենապահանջված մասնագիտությունների ցանկը պարզելու համար կատարվել է 34.736 հարցում։
Թուրքիան և Հունաստանը ՆԱՏՕ-ին անդամակցել են 1952 թվականին։
Ըստ Ալփարսլան Բայրաքթարի՝ նման պատժամիջոցները կարող են դժվարացնել Թուրքիայի համար գազի գնումը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |