Մշակութային12:21, 12 Հունիս 2013
Լքված հայկական եկեղեցին սպասում է իր տերերին. թուրք գյուղացու կոչը հայերին

Թուրքիայի Յուկսեքովա շրջանի Էսենդերե բնակավայրի
Յեդիվերեն գյուղում կանգուն վիճակում շարունակում է գոյատևել 1600-ամյա հայկական
եկեղեցին: Կառուցումից հետո եկեղեցին շրջապատվել է քարե պարիսպներով, և դրանց
շնորհիվ մինչ այսօր այն ամբողջապես
կանգուն է: Եկեղեցին ունի ծիսական
արարողությունների, հոգևոր սպասավորների
համար առանձին սրահներ, ինչպես նաև
հարսանեկան արարողությունների համար նախատեսված 3 առանձին սենյակներ: Եկեղեցին
բավականին գեղեցիկ է և ավելի է
գեղեցկանում շրջակայքի բնության շնորհիվ: Եկեղեցուց ոչ հեռու առանձնանում է
ջրվեժը: Իսկ ջրվեժի և եկեղեցու միջև կա նաև քարաձավ: Քարաձավի մուտքի մոտ պատերը
զարդանախշված են խաչով, զանազան կենդանակերպի նկարներով, և նշաններով:
Թուրքական «ՀաբերFX» կայքը տեղեկացնում է, որ 1915 թվականին այդ եկեղեցին լքվել է, իսկ եկեղեցու 150կգ զանգը՝ գողացվել: Եկեղեցու հարևանությամբ հայերի բնակատեղի հանդիսացող Բաժիրգե Էմրիքեյի բնակիչների մի հատվածը գաղթել է Իրան, իսկ մյուս հատվածը՝ Ռուսաստան: Բաժիրգե հայկանան բնակավայրը հետագա տարիներին ոչնչացվել է, իսկ ավելի ուշ հարևան գյուղի բնակիչների համար օգտագործվել է որպես արոտավայր:
1980 թվականի սեպտեմբերի 12-ի հեղաշրջումից հետո երկրի շատ վայրերում ոչնչացվել են պատմամշակությանին մի շարք եկեղեցիներ, հուշարձաններ: Հիշյալ եկեղեցին կանգում է մնացել զուտ այն բանի շնորհիվ, որ Յեդիվերեն գյուղը տեխնիկայի համար անցանելի ճանապարհ չի ունեցել: Յեդիվերեն գյուղի բնակիչներից Իսլամ Յեմենն ասել է, որ իրենց բնակավայրը պատմամաշկութային կոթողներով հարուստ տարածք է և այն կերտել են հայերը: Նա հայերին կոչ է արել վերադառնալ և տեր կանգնել իրենց կոթողներին: Իսլամ Յեմենը տեղեկացրել է, որ իրենք իրենց ուժերի ներածին չափով պահպանում են եկեղեցին, սակայն այն վերանորոգելու կարիք ունի: Նրա համոզմամբ, եթե եկեղեցին վերականգվի, ապա կնպաստի զբոսաշրջության զարգացմանն այդ բնակավայրում:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերիալը կհեռարձակվի «Լույս TV»-ի եթերում՝ հայերեն հնչողությամբ և թուրքերեն ենթագրով։

Եկեղեցուն զուգահեռ վերանորոգվելու է հարակից տարածքում գտնվող և նախկինում ÇEK-ի կողմից շահագործված շենքը, որը ևս մշակութային կենտրոնի մի մասն է կազմելու:

Նշվում է, որ Ուրֆայում գտնվող հայկական եկեղեցու մի մասը փլուզվել է երկրաշարժի հետևանքով, իսկ մյուս մասը՝ վերածվել մզկիթի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:
«Մեր ջրի աղբյուրների արդյունավետ օգտագործումն ու ճիշտ կառավարումը ոչ թե ընտրություն է, այլև ազգային անվտանգության խնդիր»։
Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Թուրքական «Area» հետազոտական ընկերությունը Թուրքիայի 26 շրջանում հեռախոսային սոցհարցում է անցկացրել քաղաքական ուժերի վերաբերյալ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |