Հասարակական06:51, 13 Հունիս 2013
Գեզի զբոսայգու ճակատագիրը որոշելու համար Էրդողանի կուսակցությունը մտադիր է հանրաքվե անցկացնել
Երեկ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Գեզի զբոսայգու դեպքերի կապակցությամբ հանդիպում է ունեցել 11 հոգուց բաղկացած պատվիրակության հետ:
Թուրքական «Ռադիքալ» պարբերականը տեղեկացնում է, որ հանդիպումից հետո «Արդարություն և զարգացում կուսակցության» (ԱԶԿ-AKP) փոխնախագահ և խոսնակ Հուսեյին Չելիքը մամուլի ասուլիսի ժամանակ հայնտել է, որ հանրաքվեի հարցը, որպես այլընտրանք, կքննարկվի կուսակցության ղեկավար խորհրդում և կներկայացվի կառավարությանը: Չելիքը տեղեկացրել է, որ հանրաքվեն կընդգրկի կամ ամբողջ Ստամբուլ քաղաքը կամ կսահմանափակվի միայն Բեյօղլուի թաղամասով:
«Ռադիքալ»-ը ներկայացրել է նաև այդ որոշման նկատմամբ հասարակական գործիչների, Էրդողանի հետ հանդիպմանը մասնակացած անձանց կարծիքները:
Նշյալ պատվիրակության անդամ Իփեք Աքփընարի տեղեկացմամբ` հանրաքվեի մասին իրենց ոչինչ չեն հարցրել: Վարչապետ Էրդողանն իրենց ընդամենը ներկայացրել է իր դիրքորոշումը, ըստ որի, զբոսայգին անհապաղ պետք է դատարկվի, քանի որ այն վնաս է հասցնում զբոսաշրջությանը և դարձել է եկամուտների կորստի պատճառ:
«Թաքսիմի համերաշխության պլատֆորմ»-ը բացասական է արձագանքել հանրաքվեի մասին առաջարկին` նշելով, որ այդ որոշումը հակաօրինական բնույթ ունի:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նշվում է, որ ամենապահանջված մասնագիտությունների ցանկը պարզելու համար կատարվել է 34.736 հարցում։
Ստամբուլում մեկնարկած «Ոճիր և պատիժ ֆիլմի 14-րդ միջազգային փառատոնի» շրջանակներում 60 ֆիլմ է ցուցադրվել, որից միայն մեկն է եղել քրդերեն:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Նշվում է, որ ամենապահանջված մասնագիտությունների ցանկը պարզելու համար կատարվել է 34.736 հարցում։
Ըստ Ալփարսլան Բայրաքթարի՝ նման պատժամիջոցները կարող են դժվարացնել Թուրքիայի համար գազի գնումը։
Թուրքիայի ու Չինաստանի միջև տնտեսական և առևտրային հարաբերություններն ամրապնդելու ու խորացնելու նպատակով հանդիպում է կայացել «SANKON» կենտրոնում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |