Հասարակական12:36, 14 Հունիս 2013
Ինչու՞ են Թուրքիայում այդ պատահական փամփուշները միշտ հայերին դիպչում
Օրեր առաջ թուրքական մամուլում հայտնվեց տեղեկություն այն մասին, որ Իգդիրի Թուզլուջա շրջանում, 50-ամյա Յուսուֆ Թեքինը, «պատահաբար սպանել է» եղբոր ազգությամբ հայ կնոջը:
Թուրքական մամուլի պնդմամբ` Յուսուֆը որսորդական հրացանով կրակ էր բացել ցորենի արտերը վնասող ագռավների վրա, բայց փամփուշտներից մեկը պատահաբար դիպչել է 45-ամյա հայ հարսին` Բ. Բաքոյանին: Հրազենային վնասվածքն
այդ կնոջ համար մահացու եղավ. նրան տեղափոխում են հիվանդանոց, սակայն բժիշկներին չի հաջողվում կյանքը փրկել: Նշենք, որ Բ. Բաքոյանը 10 տարի առաջ ամուսնացել էր Յուսուֆի եղբոր հետ և
բնակություն հաստատել Թուրքիայում:
Այսօր հայկական «ԳԱԼԱ»
հեռուստաընկերության կայքում հրապարակվեց «Գյումրու
բնակչուհուն սպանել են Թուրիքայում» վերտառությամբ հոդված , ըստ որի, Գյումրիում խոսակցություններ են տարածվել, թե Թուրքիայում ՀՀ քաղաքացի է սպանվել, ով գյումրեցի է և գրանցված է Մուշ 2 թաղամասում: Ըստ տեղեկությունների՝ կնոջը սպանել են իր երեխաների աչքի առաջ:
«Չեն սպանել, գնդակահարել են, ու դա արել է նրա տեգրը»,-ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասել են սպանվածին ճանաչողները: Վերջիններս նաև
պնդում են, որ սպանությունը կրոնական հողի վրա է կատարվել, երբ գյումրեցի բնակչուհին երեխաներին կնքել է, դա ակնհայտորեն դուր չի եկել նրա ամուսնու եղբորը, ով էլ սպանել է նրան:
Չնայած ԳԱԼԱ-ի հրապարման մեջ
չի նշվում սպանվածի անունը, բայց այս երկու տեղեկություններում առկա տարօրինակ
զուգադիպությունները կասկած չեն թողնում այն հարցում, որ խոսքը նույն դեպքի մասին է:
Պարզապես առաջին դեպքում սպանությունը ներկայացված էր թուրքական քաղաքակությանը
հատուկ խեղաթյուրումներով, երբ հային սպանելը ներկայացվում է որպես «դժբախտ
պատահար», ոչ թե որպես դիտավորյալ սպանություն` ազգային կամ կրոնական հողի վրա,
ինչպես որ այս դեպքում էր: Ի դեպ, նմանատիպ «դժբախտ պատահարի» զոհ դարձավ նաև
թուրքական բանակում զինակցի կողմից սպանված հայազգի Սևակ Բալըքչըն, ով սպանվել էր
2011 թ ապրիլի 24-ին:
Եվ արդյո՞ք «դժբախտ պատահարի» հետևանք էր նաև Ստամբուլում բնակվող 19-ամյա Նարինե Մկրտչյանի
մահը, ում ինքնասպանության էին հասցրել 2 թուրք երիտասարդներ: Կամ մի՞թե
այս պատահարների շարքից էր 2010թ Թուրքիայում անհետ կորած զբասաշրջիկ Աննա
Դավթյանի սպանությունը, ում խոշտանգված դին կորելուց 15 օր հետո գտան և ուղարկեցին
Հայաստան:
Այստեղից հետևություն. Թուրքիայում ցանկացած տեսակի ու ծանրության
հանցագործություն վերածվում է դժբախտ
պատահարի, պատահականության և անզգուշության այն դեպքում, երբ տուժողը կամ զոհը
ազգությամբ հայ է:
Ինչպես այս դեպքում, կրոնական հողի վրա կատարված ծանրագույն հանցագործությունը
ներկայացվում է, որպես ագռավների որսի ընթացքում տեղի ունեցած դժբախտ պատահար:
Թերևս թուրքական կողմի «դժբախտ պատահարի» քաղաքականությունն անհաջող փորձ է` մաքուր
պահելու երկրի հեղինակությունը: Չէ՞ որ Թուրքիան առիթը բաց չի թողնում միջազգային
հարթակում իրեն ներկայացնել որպես ժողովրդավար ու ազգային փոքրամասնությունների
նկատմամբ հարգանք ցուցաբերող երկիր:
Հ.Գ. Ինչու՞ են այդ պատահական փամփուշները միշտ
հայերին դիպչում...
Հեղինակ` Աստղիկ Իգիթյան
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նշվում է, որ ամենապահանջված մասնագիտությունների ցանկը պարզելու համար կատարվել է 34.736 հարցում։
Ստամբուլում մեկնարկած «Ոճիր և պատիժ ֆիլմի 14-րդ միջազգային փառատոնի» շրջանակներում 60 ֆիլմ է ցուցադրվել, որից միայն մեկն է եղել քրդերեն:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
«Թուրքիայի արտահանողների միության» նախագահի պաշտոնակատար Ահմեդ Գյուլեչն անդրադարձել է Թուրքիայի կողմից ԱՄՆ-ում կատարված ներդրումներին։
Բիթլիսում 9 կմ խորության վրա գրանցված երկրաշարժը զգացվել է նաև հարակից նահանգներում և շրջաններում։
Նախարարության «X»-ում կատարած գրառման մեջ նշվում է, որ հանդիպումը կայացել է «ՄԱԿ քաղաքակրթությունների դաշինքի 10-րդ համաշխարհային համաժողովի շրջանակներում»։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |