Հասարակական07:22, 14 Հունիս 2013
Էրդողանը բանակցություններ է վարում Գեզի զբոսայգու ցուցարարների աջակիցների հետ
Գեզի
զբոսայգու ցուցարարներին իրենց աջակցությունն են հայտնել մի շարք արվեստագետներ,
լրագրողներ, որոնք Թաքսիմի համերաշխության պլատֆորմին տեղեկացրել են վարչապետի հետ
հանդիպելու իրենց պահանջի և այն վարչապետի կողմից դրական ընդունվելու մասին:
Թուրքական «Վաթան» պարբերականը հաղորդում է, որ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ուշ
գիշերին ընդունել է Թաքսիմի համերաշխության պլատֆորմի ներկայացուցիչներից, արվեստագետներից
և մտավորականներից կազմված խմբին: Մոտ 4 ժամ տևած հանդիպումից հետո Թաքսիմի
համերաշխության պլատֆորմը և մտավորականները հանդես եկան հայտարարությամբ:
Թաքսիմի համերաշխության պլատֆորմը ներկայացնող Թայֆուն Քահրամանը նախևառաջ
շնորհակալություն է հայտնել Էրդողանին և նախարարներին ընդուելության համար:
Քահրամանը, անդրադառնալով Էրդողանի հետ հանդիպման արդյունքներին, տեղեկացրել է, որ
վարչապետը մտադիր է հանրաքվե անցկացնել և
գործել ժողովրդի որոշմանը համապատասխան: Էրդողանը հայնտել է նաև, որ հետաքննվելու
են անվտանգության ուժերի կողմից անհամաչափ ուժի կիրառման դեպքերը:
Արվեստագետների անունից ելույթ ունեցող դերասան Հալիթ Էրգենչն էլ հայտնել է, որ
վարչապետին են փոխանցել իրենց մտահոգությունները տեղի ունեցող դեպքերին
առնչությամբ, ինչին ի պատասխան Էրդողանը ասել է, որ նախևառաջ դատական գործընթացի
նկատմամբ հարգալից են լինելու և դատարանի որոշմանը համապատսխան են գործելու, որից
հետո զբոսայգում գտվողները, տուն վերադառնալով, կարող են հանգիստ քնել:
Այս հանդիպումից և հայտարարություններից հետո առավոտյան ժամերին բողոքի ակցիաներին աջակցող Redhack խումբը հայտարարել է. «Նրանք, ովքեր դիմադրության
վերջին օրը վարչապետի հետ հանդիպելով, ասում են «տուն ենք վերադառնում», առանց այդ
էլ տնից դուրս չէին էլ եկել: Ով, որ ոտքի է կանգնել, նա էլ որորշում կկայացնի»:
Հիշեցնենք, որ մայիսի 28-ից Թուրքիայում սկսված զանգվածային բողոքի ցույցերի պատճառն իշխանությունների քաղաքաշինական նոր ծրագիրն է, ըստ որի, Ստամբուլի կենտրոնական Գեզի զբոսայգու մեծ մասը պետք է ոչնչացվեր, իսկ ծառերը` հատվեին: Զբոսայգու ոչնչացմանն ու ծառահատմանն ընդդիմացած ցուցարարների դեմ թուրքական ոստիկանությունը բիրտ ուժ է կիրառել` օգտագործելով արտասվաբեր գազ, ջրցանմեքենաներ, պլաստիկ փամփուշտներ և հատուկջոկատայիններ: Հետևանքը եղավ այն, որ բնապահպանական բնույթի ցույցերն աստիճանաբար վերածվեցին հակառավարական ակցիաների և ընդգրկեցին Թուրքիայի տասնյակ քաղաքներ: Վերջին տվյալների համաձայն` կան հարյուրավոր ձերբակալվածներ, վիրավորներ և 5 զոհ:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նշվում է, որ ամենապահանջված մասնագիտությունների ցանկը պարզելու համար կատարվել է 34.736 հարցում։
Ստամբուլում մեկնարկած «Ոճիր և պատիժ ֆիլմի 14-րդ միջազգային փառատոնի» շրջանակներում 60 ֆիլմ է ցուցադրվել, որից միայն մեկն է եղել քրդերեն:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Նշվում է, որ ամենապահանջված մասնագիտությունների ցանկը պարզելու համար կատարվել է 34.736 հարցում։
Ըստ Ալփարսլան Բայրաքթարի՝ նման պատժամիջոցները կարող են դժվարացնել Թուրքիայի համար գազի գնումը։
Թուրքիայի ու Չինաստանի միջև տնտեսական և առևտրային հարաբերություններն ամրապնդելու ու խորացնելու նպատակով հանդիպում է կայացել «SANKON» կենտրոնում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |