Ցեղասպանություն08:23, 14 Հունիս 2013
Թուրքիայի ֆրանսիական վարժարաններում hայոց ցեղասպանության մասին պատմող դասագրքերը հանվել են կիրառությունից
Թուրքիայի «Ազգայնական շարժում
կուսակցության» (ԱՇԿ-MHP) փոխնախագահ Թուղրուլ Թյուրքեշը հարց է բարձրացրել այն
մասին, որ իրենց երկրում գործող ֆրանսիական վարժարաններում դասավանդվող պատմության
դասագրքերում նշվում է, թե թուրքերը իրականացրել են հայերի ցեղասպանություն: Թյուրքեշը
պահանջել է արտաքին գործերի նախարար Ահմեթ Դավութօղլուից լուծում տալ հարցին:Այս մասին տեղեկացնում է «Հյուրրիյեթ» պարբերականը:
Պատախանելով Թյուրքեշին` Դավութօղլուն մասնավորապես ասել է.
«Անկարայում Ֆրանսիայի դեսպանը կանչվել է արտգործնախարարություն: Նրան տեղեկացրել
ենք, որ մեր երկրի ֆրանսիական դպրոցներում նմանատիպ դասագրքերով դասավանդելու
հարցում չենք պատրաստվում հանդուրժողականություն ցուցաբերել: Դեսպանն ասել է, որ անհրաժեշտ միջոցներ
կձեռնարկի: Եվ տեղեկություններ ունենք, որ արդեն այդ դասագրքերը հանվել են
շրջանառությունից: Այդ դպրոցներում պատմությունը դասավանդվում է ուսուցիչների
կողմից մշակված նյութերով»:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Էրիկ Ադամսին մեղադրական եզրակացություն է ներկայացվել Նյու Յորքի հարավային շրջանի դատախազի կողմից, առ այն, որ նա Թուրքիայի կառավարության կողմից կաշառք է ստացել։
Հայկական արմատներով լուսանկարիչ և ռեժիսոր Սերա Աքջանը Ermeniahaber.am-ի հետ զրույցում պատմել է իր հեղինակած «Սիրելի F» (Sevgil F) վավերագրական ֆիլմի և ֆիլմհերոսի մասին, ով ևս հայ է։
Նախքան Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում ապրում էր ավելի քան 2 մլն հայ:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |