Հասարակական13:33, 14 Հունիս 2013
Ո°վքեր և ինչո°ւ են ցույցի դուրս եկել Ստամբուլում. սոցհարցման արդյունքներ
Ստամբուլ քաղաքի կենտրոնական Թաքսիմ հրապարակին հարող Գեզի զբոսայգու պահպանության համար սկսված քաղաքացիական անհնազանդության ակտերը շարունակվում են հանրահավաքների, նստացույցերի և քայլերթների տեսքով:
Զբոսայգու տարածքում խմբված ցուցարարների տարիքային, գաղափարական, սոցիալական, սեռական և այլ բնութագրիչները պարզելու համար «KONDA» հետազոտական կենտրոնն անցկացրել է սոցհարցում հենց հանրահավաքի վայրում:
Ըստ այդմ` պարզվել է.
• Ցուցարարների 31 տոկոսը ծառահատման հենց առաջին օրվանից մնացել է զբոսայգում:
• 79 տոկոսը չի անդամակցում ոչ մի կազմակերպության:
• 44 տոկոսն առաջին անգամ է մասնակցում հարահավաքի:
• 93 տոկոսը որպես Թուրքիայի քաղաքացի է միացել շարժմանը:
• Միջին տարիքը կազմում է 28
1. Որտեղի°ց իմացաք, թե ինչ է կատարվում:
- Սոցիալական մեդիայից (69 %)
- Ընկերներից (15 %)
- Ինտերնետային լուրերից (8 %)
- Հեռուստաեթերից (7 %)
2. Թուքրիայի 2011-ի խորհրդարանական ընտրություններին ո°ւմ եք քվեարկե°լ
- «Ժողովրդահանրապետական կուսակցությանը» (41 %)
- Այդ ժամանակ տարիքս թույլ չէր տալիս ընտրության մասնակցել (17 %)
- Չեմ գնացել ընտրության (13 %)
- Քվեաթերթիկը չեմ լրացրել (7 %)
- «Խաղաղություն և ժողովրդավարություն կուսակցությանը» (5 %)
- «Ազգայնական շարժում կուսակցությանը» (2 %)
- Իշխող «Արդարություն և զարգացում կուսակցությանը» (2 %)
3. Թուրքիայում ժողովրդի ո°ր հատվածի իրավունքներն են ամենաքիչը պահպանվում
- Փոքրամասնությունների, այլազգիների (22.5 %)
- Ժողովրդի (17.3 %)
- Ընդդիմադիր հայացքներ ունեցողների (15.9 %)
- Աշխատավորների (9.8 %)
- Կանանց (4.3 %)
- Քրդերի (2.7 %)
- Ալևիների (2.5 %)
- Ուսանողների (1.9 %)
- Աղքատների (2.3 %)
- Ձախակողմյանների (2 %)
- Երիտասարդների (1.9 %)
- Քեմալականների (1.6 %)
- Այլոց (10.4 %)
4. Ինչո°ւ եք մասնակցում ցույցի
- Որովհետև սահմանափակում են մարդկանց ազատությունը (58.1 %)
- Որովհետև դեմ ենք իշխող կուսակցության քաղաքականությանը (37.2 %)
- Էրդողանի հայտարարությունների պատճառով (30.3 %)
- Ծառահատումների պատճառով (20.4 %)
- Այլ պատճառներ (4.6 %)
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նշվում է, որ ամենապահանջված մասնագիտությունների ցանկը պարզելու համար կատարվել է 34.736 հարցում։
Ստամբուլում մեկնարկած «Ոճիր և պատիժ ֆիլմի 14-րդ միջազգային փառատոնի» շրջանակներում 60 ֆիլմ է ցուցադրվել, որից միայն մեկն է եղել քրդերեն:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Նշվում է, որ ամենապահանջված մասնագիտությունների ցանկը պարզելու համար կատարվել է 34.736 հարցում։
Ըստ Ալփարսլան Բայրաքթարի՝ նման պատժամիջոցները կարող են դժվարացնել Թուրքիայի համար գազի գնումը։
Թուրքիայի ու Չինաստանի միջև տնտեսական և առևտրային հարաբերություններն ամրապնդելու ու խորացնելու նպատակով հանդիպում է կայացել «SANKON» կենտրոնում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |