Հասարակական13:35, 15 Հունիս 2013
Դիարբեքիրի 2 փողոցների հայկական վերանվանումները շարունակում են դժգոհությունների պատճառ դառնալ
Թուրքիայի Դիարբեքիր քաղաքի Սուր քաղաքապետարանի կողմից քաղաքի փողոցներից երկուսին հայկական անուններով վերանվանելու որոշումները դժգոհությունների առիթ էին հանդիսացել: Բացասական արձագանքները շարունակվում են: Այս անգամ էլ արձագանքը եկել է հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման դեմ պայքարող թուրքական ամենաազդեցիկ կազմակերպության՝ Ասիմդերի (ASİM-DER) կողմից: Կազմակերպության Վան քաղաքի մասնաճյուղի ղեկավար Իրֆան Էրմաշը հրավիրած մամլո ասուլիսի ժամանակ զարմանք է արտահայտել Դիարբեքիրի Շեֆթալի փողոցը Մար Փեթյուն եկեղեցու անվամբ, իսկ Դիրեքչի փողոցը Հայ գրող Մկրտիչ Մարկոսյանի անվամբ վերանվանելու կապակցությամբ: Էրմիշն ասել է. «Դիարբեքիրը 1374 տարի իսլամի օրրանն է: Այս ամիս Կապույտ Մարմարայի զոհերի ամիսն է, իսկ Սուր քաղաքապետարանի քաղաքապետը, Իսրայելցի քաղաքապետի հետ գրկախառնվելով, ինչ դավադրություն է կազմակերպում»:
Էրմիշը, նշելով, որ Սուր քաղաքապետարանը արդեն մեկ տրիլիոն լիրա է ծախսել եկեղեցիների վրա, ասել է. «Դրա
նպատակը իսլամական գործողությունների կանխու՞մն է: Միգուցե վերջին տարիներին
Դիարբեքիրում իսլամական գործընթացների ակտիվացումից է անհանգստացած քաղաքապետարանը և ուզում է նման
կարգի միջոցառումներով դրանց դեմն առնել: Հայ գրողների ու նկարիչների փոխարեն
փողոցները պետք է անվանվեին Շեյխ Ահմեդ խանի, Սաիդ-ի Քուրդիի կամ Շեյխ Սաիդի
(քուրդ գործիչներ) անուններով»:
Էրմաշը, շեշտելով, որ պետք է կանխվեն նման կարգի
միջոցառումները, ասել է. «Դիմում եմ Դիարբեքիրի բնակչությանը: Մենք մուսուլման
հավատացյալներ ենք:
Մենք
պետք է պաշտպանենք մեր արժեքները այդպիսի ասիմիլյացիոն ձեռնարկումներից: Իսկ Սուրի
քաղաքապետին էլ ուզում են հարցնել, թե արդյոք Իսրայելում կամ Հայաստանում մեզ համար
կարևոր մի որևէ հայրենակցի անունով փողոց, պողոտա կամ թաղամաս անվանակոչվե՞լ է»:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նշվում է, որ ամենապահանջված մասնագիտությունների ցանկը պարզելու համար կատարվել է 34.736 հարցում։
Ստամբուլում մեկնարկած «Ոճիր և պատիժ ֆիլմի 14-րդ միջազգային փառատոնի» շրջանակներում 60 ֆիլմ է ցուցադրվել, որից միայն մեկն է եղել քրդերեն:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Նշվում է, որ ամենապահանջված մասնագիտությունների ցանկը պարզելու համար կատարվել է 34.736 հարցում։
Ըստ Ալփարսլան Բայրաքթարի՝ նման պատժամիջոցները կարող են դժվարացնել Թուրքիայի համար գազի գնումը։
Թուրքիայի ու Չինաստանի միջև տնտեսական և առևտրային հարաբերություններն ամրապնդելու ու խորացնելու նպատակով հանդիպում է կայացել «SANKON» կենտրոնում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |