Հոդված10:19, 17 Հունիս 2013
Էրդողանը հաջողություն է բերում ընդդիմադիրներին
Թուրքիան վերջին 20 օրերի ընթացքում գտնվում է աշխարհի ուշադրության կենտրոնում` պատճառը Գեզի զբոսայգին է:
Ամեն ինչ սկսվեց մայիսի 28-ին, երբ բնապահպաններից խումբը Գեզի զբոսայգում հերթապահություն սահմանեց՝ կանխելու Գեզին ծառահատելու և ապամոնտաժելու մասին իշխանությունների ընդունած որոշումը: Նախատեսվում էր, որ զբոսայգում տեղում պետք է կառուցվի առևտրի կենտրոն, սակայն շուրջ 20 օր տևած դիմակայության ընթացքում նախագծի մասին տարբեր տեսակետներ առաջ քաշվեցին, ինչպես օրինակ` թանգարան կամ մշակույթի կենտրոն կառուցելը: Սակայն սրանք ավելի շատ ուղղված էին ցուցարարների կրքերը հանդարտեցնելուն, ինչին վերջիններս այդպես էլ անհաղորդ մնացին:
Ինչևէ, բանպահպանական մղումներով սկսված բողոքը հանդիպելով անվտանգության ուժերի կողմից անհամաչափ ուժի գործադրման, հաշված օրերի ընթացքում բռնկեց ամբողջ Թուրքիան:
Ի համերաշխություն Գեզի զբոսայգու ցուցարարների` բողոքի ակցիաներ էին ընթանում գրեթե բոլոր խոշոր քաղաքներում՝ Անկարա, Իզմիր, Իզմիթ, Ադանա և այլուր: Ցույցերը վերածվել էին հակակառավարկան բողոքի ալիքի, որն ուղեկցվում էր ցուցարարների և անվտանգության ուժերի արյունալի բախումներով: Իրավիճակը մեղմելու համար փոխվարչապետ Բյուլենթ Աընչը ներողություն խնդրեց և բանակցություններ սկսեց ցուցարարների հետ: Էրդողանն էլ աֆրիկյան շրջագայությունից վերադառնալուց հետո անգամ առաջարկեց հանրաքվե անցկացնել և հարցը լուծել ժողովրդի կամքին համապատասխան: Սակայն ցուցարարների պահանջը մեկն էր. Գեզի զբոսայգին չպետք է քանդվի, գեթ մեկ ծառ անգամ չպետք է հատվի, այդ վայրում որևէ այլ բան չպետք է կառուցվի:
Իր համառությամբ հայտնի Էրդողանը, բնականաբար, չէր կարող երկար բանակցություններ վարել և փոխզիջումների գնալ (անգամ կուսակցության շահերից ելնելով): Ցույցերի 18--րդ օրը ակտիվիստների հետ հերթական բանակցությունների ժամանակ բարկացած Էրդողանը լքումը սենյակը: Իսկ հունիսի 15-ին Անկարայում իր աջակիցների ցույցի ժամանակ հայտարարում է. «Եթե չեն ուզու ազատել այգին, անվտանգության մարմիններ շատ լավ գիտեն՝ ինչպես դա անել»:
Այժմ ինչպես Թաքսիմ հրապարակը, այնպես էլ Գեզի զբոսայգին ամբողջովին գտնվում են ոստիկանական ուժերի հսկողության ներքո: Սակայն, արդյո°ք Գեզին գրավելով, Էրդողանը ազատվեց գլխացավանքից: Գեզին վաղուց դուրս էր եկել Ստամբուլի սահմաններից: Այժմ ուժային միջոցներով ակտիվիստներին այգուց վտարելով` ավելի մեծ բողոքի ալիք պետք է ակնկալել: Պետք չէ մոռանալ, որ Գեզիի կապակցությամբ բողոքի ցույցերն ընդգրկեցին ամբողջ Թուրքիան հատկապես այն ժամանակ, երբ ոստիկանությունը սկսեց ցուցարարների նկատմամբ ուժ կիրառել:
Էրդողանը, կարծես թե, ավելի բարդացրեց իրավիճակը հակառակ այն բանի, որ ցանկանում էր մինչև 2014 թվականի ընտրությունները ժամանակ շահել:
Ինչևէ, դեպքերի զարգացումները դեռ շարունակում են անորոշ մնալ, սակայն մեկ բան ակնհայտ է` Գեզիի դեպքերից օգտվում են ընդդիմադիր կուսակցությունը: Մինչև Գեզիի դեպքերը Էրդողանն ուներ Թուրքիայի բնակչության ընտրազանգվածի ավելի քան 50 տոկոսի աջակցությունը, թե Գեզիից հետո մինչև ընտրությունները, որքան աջակցություն կունենա դժվար է ասել, բայց օրինակ հունիսի 10-ի դրությամբ ամփոփված սոցցհարցման արդյունքները ցույց են տալիս, որ Էրդողանի ղեկավարած «Արդարություն և զարգացում» կուսակցությունն ունի ընդամենը ընտրողների 38 տոկոս ձայները:
Այստեղ իհարկե շահող են դուրս գալիս ընդիիմադիր «Ժողովրդահանրապետական» և «Ազգայնական շարժում» կուսակցությունները` համապատասխանաբար ստանալով ձայների 31.8 և 18.5 տոկոսը:
Անահիտ Վեզիրյան
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Անկարայի կողմից ահաբեկչական ճանաչված «Ֆեթհուլլահական կազմակերպության» առաջնորդի մահվան լուրն ի՞նչ արձագանք գտավ Թուրքիայում։
Երևան-Անկարա հարաբերությունների առնչությամբ հաճախ կարելի է հանդիպել այն խոսքին, որ Թուրքիայի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ որոշվում է Բաքվում, այլ ոչ թե Անկարայում։
Թուրքիայի նախագահը միջադեպի կապակցությամբ X հարթակում գրառում է հրապարակել՝ առանց Նասրալլահի անունը հիշատակելու։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Ermenihaber.am-ին տված հարցազրույցում Նուրհան Չեթինքայան հայտնել է, որ ըստ իրեն՝ հայ-թուրքական սահմանը կարող է բացվել մոտ մեկ-երկու տարուց։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |