Տարածաշրջան09:22, 18 Հունիս 2013
«Կովկասը կայսերական մթնշաղում» գիտաժողով Թբիլիսիում
Թուրքական «Զաման» օրաթերթում հրապարակվել է Մեհմեթ
Ֆաթիհ Օզթարսուի հոդվածը, որտեղ նա անդրադարձել է հունիսի 5-8-ը Վրաստանի
մայրաքաղաք Թբիլիսիում կայացած «Կովկասը կայսերական մթնշաղում» գիտաժողովին:
Հոդվածագիրը նշում է, որ քաղաքական, տնտեսական,
մշակութային փոփոխությունները, որոնց ավելի քան մեկ դար դիմագրավել են Թուրքիան և
հարևան երկրները, ճանապարհ են բացել այս տարածաշրջանում վերադասավորումների համար:
Փոփոխությունները շարունակվում են ազգայնականության, էթնիկ խնդիրների և ազգային
պետության կառուցման գործընթացով:
Այս գործընթացը, քանի որ իր հետ բերել է բախումներ և պատերազմներ, հեշտացրել է Օսմանյան կայսրության, Ռուսաստանի և Իրանի պայքարի բեմահարթակում հայտնված ժողովուրդների միմյանցից օտարացումը: Ժողովուրդները, որոնք նախկինում համատեղ ապրելու գեղեցիկ մշակույթ էին ձևավորել, այսօր էլ հարյուրամյա փլուզումը հարթելու ուղղությամբ կարևոր է, որ մեկ սեղանի շուրջ հավաքվելով` փնտրեն միասնական խնդիրների լուծումները:
Այս կապակցությամբ Թբիլիսիի Պետական Համալսարանում հունիսի 5-8 ժամանակահատվածում տեղի է ունեցել «Կովկասը կայսերական մթնշաղում» գիտաժողովը, որին մասնակցել են Թուրքիայից, Ադրբեջանից, Հայաստանից, Վրաստանից և այլ երկրներից ժամանած բանախոսներ: Քննարկվել են բազմաթիվ թեմաներ Թուրքիայի թանզիմաթյան շրջանից մինչև հանրապետական ժամանակահատվածը տեղի ունեցած բարեփոխումները, սահմանադրության ընդունումը, տարբեր քաղաքական հոսանքների առաջացումը:
Ըստ հոդվածագրի` Հայկական հարցի քննարկումներն անցել են ժողովրդավարական մթնոլորտում, քանի որ բոլորն իրենց փաստարկներով կարողացել են ելույթ ունենալ, իսկ ցեղասպանություն եզրույթը կիրառողների և չկիրառողների համար ստեղծվել է միմյանց լսելու և հասկանալու գիտական հարթակ: Հայ գիտնականների ներկայությունը հոդվածագիրը փորձել է շահարկել թուրքական լույսի ներքո` նշելով որ նման կերպ հայերը ազատվում են սփյուռքի ճնշումներից և սեփական տաբուներից:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
ՌԴ նախագահը չի բացառել, որ Թուրքիայի զինված ուժերը ռազմական գործողություն կարող են իրականացրել Սիրիայի քրդական ուժերի դեմ,
Կահիրեում տնտեսական համագործակցության ութնյակի (D-8) գագաթնաժողովի շրջանակում հանդիպել են Թուրքիայի և Իրանի նախագահները։
ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը մեկնաբանել է Սիրիայում ստեղծված իրավիճակը և այդ համատեքստում անդրադարձել Սիրիայի քրդական ուժերի հարցին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Էլեկտրոնային պատերազմի թուրքական համակարգերը լիովին խաթարել էին Ասադի ռեժիմի ռազմական հաղորդակցության ենթակառուցվածքը Սիրիայում։
Ֆիդանն ընդգծել է, որ Թուրքիան պատրաստ է աջակցություն ցուցաբերել Սիրիայի ժողովրդի կարիքները հոգալու գործին։
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին գորգը նվիրաբերել է Կալիֆորնիայի նահանգային համալսարանի ուսուցիչ, դոկտոր Վահրամ Շեմմասյանը:
Հունական «Kathimerini» թերթը գրում է, որ Աթենքը նախապատրաստական աշխատանքներ է տանում դրա դեմ և պնդում, որ համաձայնագրի կնքմամբ Կիպրոսը կհայտնվի շրջափակման մեջ:
Թուրքական լրատվամիջոցները որոշ ուշագրավ տեղեկություններ են հայտնել Շիբանիի կենսագրության և գործունեության մասին:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |