Հասարակական15:25, 18 Հունիս 2013
Հայերը, հույները և քեմալիզմը
Թուրքական «Հաբերդիարբեքիր» թերթում
հրապարակված «Հայերը, հույները և քեմալիզմը» հոդվածում հեղինակը ցույց է տալիս, թե ինչպես է հանրապետական
Թուրքիայի քեմալական ղեկավարությունը ևս, շարունակելով նախորդների գործը, վարել
փոքրամասնություններից ազատվելու քաղաքականությունը:
Հոդվածի հիմնական մասը` ստորև.
Եթե մի օր ձեր ճանապարհը անցնի Աթենքով և ուզենաք
նպարավաճառի մոտից երկու տուփ լոխում
գնել, ապա հնարավոր է, որ ձեր գնումը կատարեք վարպետ Կոստասի կրպակից:
Ո՞վ է վարպետ Կոստասը, կհարցնեք:
Պատերազմից հետո փոխանակման հիմունքներով Թուրքիայից Հունաստան մեկնած մի
ստամբուլաբնակ հույն է վարպետ Կոստասը: Եթե նա իմանա, որ Դուք Թուրքիայից եք եկել
և Ստամբուլում էլ ծնվել ու մեծացել էք, փայլող աչքերով այդ մարդը ձեր մեջ իր
երիտասարդությունն ու հեռու մնացած հայրենիքը կտեսնի: Երբ դուք Ստամբուլի մասին
խոսեք, նրա հիշողությունները կվերակենդանանան և սիրտը կսկսի բաբախել իր
ծննդավայրից հեռու անցկացրած տարիների կարոտով:
Թողենք Աթենքը: Ենթադրենք՝ Ձեր
ճանապարհը անցնում է Փարիզով ու Դուք էլ
դերձակի հետ կապված մի փոքր գործ ունեք: Ահա այդ ժամանակ էլ հավանական է, որ
հայտնվեք վարպետ Հակոբի արհեստանոցում:
Իսկ Վարպետ Հակոբն ո՞վ է:
Նա էլ բռնագաղթի զոհ է, ով Դիարբեքիրից արտագաղթելով` հաստատվել է Փարիզում:
Կոստասներն ու Հակոբները այնքան շատ
են, որ կամա թե ակամա, վաղ թե ուշ նրանց կհանդիպեք:
Արդյո՞ք
գեղեցիկ չէր լինի.
Արդյո՞ք լավ
չէր լինի, որ Բեյօղլու թաղամասի մայթերով քայլելիս տեսնեինք հույների կրպակներ,
Դիարբեքիրի փողոցներում ականատես լինեինք հայ արհեստավորների ձեռքի շնորքին:
Պետք է ընդունենք, որ չհաջողեցինք:
Բազմամշակույթ պատմական
ժառանգություն ունեցող այս հողի վրա մեր համատեղ կյանքը պահպանելու փոխարեն,
միատարր և ձևական կարգի գերին դարձանք:
«Մենքեր»-ի այս դրախտային հայրենիքը
դարձրինք «Եսեր»-ի երկիր: Մեղեդիներն ու տոները ձեռք-ձեռքի տված ոչնչացրեցինք:
Հաղթվեցինք եսակենտրոն ու փողամոլ համակարգին:
Այս երկիրը որոշներից ազատելու
համար հպարտանում էինք, սակայն այս սուրբ երկրի մյուս քաղաքացիների համար մի կտոր
հողը շատ համարեցինք:
Մեր ենթագիտակցության մեջ
ամրագրեցինք, որ պետք է ջարդել մեզ համար պոտենցյալ վտանգ հանդիսացող այդ մարդկանց
գլուխները:
Մեր վախերը որպես իրական
ընկալումներ մեկնաբանեցինք, մեր սանձարձակության ու հետամնացության դեմքը ծածկելու
համար տեսակ-տեսակ տեսություններ օգտագործելով, ինքներս մեզ մխիթարեցինք:
Մենք նրանց ուրացանք, նրանք էլ մեզ
մերժեցին: Մենք էլ, նրանք էլ օրեցօր ավելի դաժանացանք:
Նեստորին վռնդեցինք, հայկական հարց
առաջացավ, հային վռնդեցինք, ասորին աչքի ընկավ, ասորին գնաց, այս անգամ էլ եզդին
սկսեց աչքի ընկնել: Եզդիի հարցերը լուծեցինք, այս պարագայում էլ հույնը մեր
գեղագիտական ճաշակին հարմար չեկավ: Վերջապես բոլորին վռնդելով` մտածեցինք, որ
հանգիստ կլինենք, սակայն այս դեպքում էլ ալևիները անհանգստություն հարուցեցին:
Նրանց կյանքն էլ մամլիչի մեջ առնելով, մեր դաշտը այնպես կանաչապատեցինք, որ
կարդացող ուսանողների ձախ հայացքները մեր վրա բևեռվեցին: Նրանց բանտարկեցինք, այս
անգամ էլ քրդերը կատաղեցին…
Մեր նախորդները ցանկանալով կամ
չցանկանալով համառեցին իրենց սխալների մեջ, իսկ մենք, որ պետք է ուղղեինք այդ
սխալները, ավելի համառ գտնվեցինք ու չթողեցինք, որ մեր «անվան» վրա փոշի նստի:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նշվում է, որ ամենապահանջված մասնագիտությունների ցանկը պարզելու համար կատարվել է 34.736 հարցում։
Ստամբուլում մեկնարկած «Ոճիր և պատիժ ֆիլմի 14-րդ միջազգային փառատոնի» շրջանակներում 60 ֆիլմ է ցուցադրվել, որից միայն մեկն է եղել քրդերեն:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Նշվում է, որ ամենապահանջված մասնագիտությունների ցանկը պարզելու համար կատարվել է 34.736 հարցում։
Ըստ Ալփարսլան Բայրաքթարի՝ նման պատժամիջոցները կարող են դժվարացնել Թուրքիայի համար գազի գնումը։
Թուրքիայի ու Չինաստանի միջև տնտեսական և առևտրային հարաբերություններն ամրապնդելու ու խորացնելու նպատակով հանդիպում է կայացել «SANKON» կենտրոնում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |