Ցեղասպանություն15:09, 20 Հունիս 2013
Հայոց Ցեղասպանության մասին պատմող «Մեծ մորս դաջվածքները» ֆիլմը ցուցադրվել է Եվրոպական խորհրդարանում
Հունիսի 17–ին Եվրոպական խորհրդարանում ցուցադրվել է շվեդահայ ռեժիսոր Սյուզան Խարդալյանի «Մեծ մորս դաջվածքները» ֆիլմը։ Ֆիլմի ցուցադրությունը կազմակերպվել էր Հայ Դատի Բրյուսելի գրասենյակի և Եվրախորհրդարանի երկու պատգամավորների աջակցությամբ։ Ֆիլմի ավարտին դահլիճում բուռն ծափահարություններ են հնչել։
Ֆիլմը պատմում է 1915թ. Հայոց ցեղասպանության հետքերի մասին: Ֆիլմում Ս.Խարտալյանը ցույց է տվել իր տատի և այլ 300.000 հայուհիների ստրկության դաջվածքները: Ռեժիսորի տատը 1915-ին 12 տարեկան էր, երբ թուրքերը, որպես սեփականության նշան, դաջվածքներ արեցին նրա մարմնին` գլխին, դեմքին, ձեռքերին:
«Երբեք չեմ սիրել իմ տատիկին։ Նա ինձ երբեք չէր գրկում, երբեք չէր համբուրում, երբեք չէր ժպտում։ Եվ երբ նա ամեն առավոտ իջնում էր աստիճաններով, ժամեր շարունակ նստում մի անկյունում, բոլորս վատ էինք զգում նրա շնչահեղձ անող ներկայությունից։ Ես վախենում էի տատիկից։ Նա տարօրինակ էր։ Խորշում էի նրա ձեռքերի և դեմքի կապույտ դաջվածքներից, այդ սատանայական նշաններից, որ գալիս էին ինչ-որ մութ աշխարհից։ Որպես երեխա՝ ես երբեք չէի համարձակվում նրան հարցնել իր դաջվածքների մասին։ Միայն հիմա եմ գիտակցում, թե ինչ էին այդ տարօրինակ նշանները։ Միայն հիմա եմ հասկանում, որ դրանք արվել են բռնանալու եւ ստրկացնելու նպատակով»,- այսպիսին է Շվեդահայ ռեժիսոր Սյուզան Խարտալյանի «Մեծ մորս դաջվածքները» ֆիլմի կարճ բացատրությունը:
Հաղորդում է «emedia.am»-ը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Էրիկ Ադամսին մեղադրական եզրակացություն է ներկայացվել Նյու Յորքի հարավային շրջանի դատախազի կողմից, առ այն, որ նա Թուրքիայի կառավարության կողմից կաշառք է ստացել։
Հայկական արմատներով լուսանկարիչ և ռեժիսոր Սերա Աքջանը Ermeniahaber.am-ի հետ զրույցում պատմել է իր հեղինակած «Սիրելի F» (Sevgil F) վավերագրական ֆիլմի և ֆիլմհերոսի մասին, ով ևս հայ է։
Նախքան Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում ապրում էր ավելի քան 2 մլն հայ:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
Նախնական հաշվարկների համաձայն՝ նախագծի ներդրումային արժեքը կազմել է շուրջ 6 մլրդ դոլար։
Նա նաև ընգծել է, որ Թուրքիայի կառուցողական կամքն է՝ աստիճանաբար կարգավորել երկկողմ հարաբերությունները` համակարգելով Ադրբեջանի հետ։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |