Հարցազրույց07:09, 20 Հունիս 2013
Միջազգային գիտաժողովում Արա Պապյանը բարձրացրել է հայերի հողային իրավունքների հարցը
Հունիսի 5-8-ը Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում կայացել էր
«Կովկասը կայսերական մայրամուտին. ազգայնականություն, էթնիկություն և ազգաստեղծում»
գիտաժողով, որտեղ ելույթներով հանդես էին եկել Թուրքիայից, Ադրբեջանից,
Հայաստանից,Վրաստանից և այլ երկրներից մեկնած բանախոսներ:
«Ermenihaber.am»-ը զրուցել է հիշյալ գիտաժողովին մասնակցած «Մոդուս Վիվենդի» կետրոնի ղեկավար, քաղաքագետ Արա Պապյանի հետ` պարզելու արդյունքներն ու ակնկալիքները: Նշենք, որ «Կովկասը կայսերական մայրամուտին. ազգայնականություն, էթնիկություն և ազգաստեղծում» գիտաժողովին Արա Պապյանի մասնակցությունը հայկական կողմը ընդունեց ոչ միանշանակ` մատնանշելով, որ նման կերպ հայկական կողմը լեգիտմացնում է թուրքական ժխտողականությունը: Իսկ թուրքերը փորձում են այն շահարկել` նշելով, որ այդ կերպ հայերը ազատվում են Սփյուռքի ճնշումներց և գոյություն ունեցող տաբուներից: (Զաման, Մեհմեթ Ֆաթիհ Օզթարսու, 18. 06. 2013)
- Պրն
Պապյան, Ձեր մեկնաբանությունը` այդ մասով: Ի՞նչպիսի քննարկում էր դա և ի°նչ ակնկալիքներ կարելի է ունենալ:
- Նախ ասեմ, որ ես որևէ մեկի կողմից չեմ ենթարկվել
ճնշումների՝ մասնակցելու կամ չմասնակցելու առումով: Ես ազատ մարդ եմ և ինքս եմ որոշում` ինչ անել, կամ չանել: Ես գտնում էի և գտնում եմ, որ ԱՄՆ Յութայի
համալսարանի կողմից կազակերպված գիտաժողովը լավ առիթ է գրեթե հարյուր գիտնականի
առջև բարձրաձայնելու մեր հողային իրավունքները, ինչը և արեցի: Կարծում եմ, որ բոլոր նրանք, ովքեր Հայոց պահանջատիրության հարցերը նեղացրել և
իջեցրել են Հայոց ցեղասպանության ընդունման կամ մերժման մակարդակի, մեղմ ասած` լուրջ սխալ են անում: Վաղուց է
հասունացել պահը, երբ Հայոց պահանջատիրության հարցը պետք է դուրս բերվի ցեղասպանության
ճանաչման/մերժման ծուղակից: Նրանք՝ հայեր,
թուրքեր և օտարներ, ովքեր ընդունում են Հայոց ցեղասպանության փաստը, սակայն
մերժում են մեր օրինական իրավունքերը՝ հատուցումների, այդ թվումն նաև տարածքայհին
հատուցումների առումով, ինձ համար ավելի վտանգավոր են, քան ուղղակի մերժողները:
Առաջինները հսկայական ազգային ջանք ու միջոց են վատնում թուքերի կողմից թելադրված
օրակարգի վրա:
- Հայոց ցեղասպանության վերաբերյալ ի՞նչ հարցեր են քննարկվել: Արդյո°ք հայկական կողմի համար մյուս մասնակիցների հետ համեմատ ստեղծվել էին արտահայտվելու հավասար պայմաններ:
- Գիտաժողովը նվիրված չէր Հայոց ցեղասպանությանը, ոչ էլ հայերին ընդհանրապես: Հետևաբար 71 զեկույցից միայն մեկ զեկույցն էր վերաբերում Հայոց
ցեղասպանությանը: Գիտաժողովն ընդհանուր թուրքագիտական-կովկասագիտական էր: Զեկույցների մեջ, ինչպես
բոլոր գիտաժողովների ժամանակ, կային ինչպես բարձրարժեք, այնպես էլ ցածրարժեք
ելույթներ: Հայկական կողմի համար արտահայտվելու որևէ խոչընդոտ չի եղել: Ավելին, իմ ելույթից հետո ծավալվել են տևական և
բուռն քննարկումներ: Քննարկումներին մասնակցել են ոչ միայն գիտնականներ, այլև Թիֆլիսում
թուրքական դեսպանատան և Թուրքիայի
արտգործանախարարության դիվանագետներ՝ հետազոտական և
վերլուծական գլխավոր վարչության պետի տեղակալի մակարդակով:
- Ձեր ելույթում դուք ի°նչ խնդրի անդրադարձաք:
- Ես իմ ելույթում խոսեցի Հայաստանի Հանրապետության հողային իրավունքների մասին: Կամ ինչպես գրել է Hurriyet Daily News-ը` «One scholar even demanded territory from what is today Turkey or, to him, what is Western Armenia»: Ես փաստաթղթերի և քարտեզների ցուցադրությամբ հիմնավորեցի, որ ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի Իրավարար վճիռն առ այսօր ուժի մեջ է, հետևաբար չնայած Թուրքիան բռանազավթված է պահում Հայաստանի Հանրապետության տարածքի զգալի մասը, այdուհանդերձ տվյալ տարածքը de jure ՀՀ տարածք է: Պետք է ասել, որ թեև որոշ փորձեր եղան հակադրվելու կամ հերքելու իմ տեսակետը, սակայն դրանք արդյունավետ չէին, քանի որ դժվար է հերքել մի բան, ինչն ամրագրված է միջազգային իրավունքի մեջ: Թերևս թուրքերն ակնակալում էին, որ ես պիտի հերթական անգամ մուրամ ճանաչում, այնինչ ես խոսեցի մեր իրավունքների, արդար ու համարժեք հատուցումների մասին: Կարծես վերջին հիսուն տարվա մեջ սա առաջին դեպքն էր, երբ միջազգային գիտաժողովում հիմնավորված բարձրացվեց հայոց պահաջատիրության հարցը: Վերջում ես ցանկացողներին բաժանեցի Վիլսոնի Իրավարար վճռի ամբողջական հրատարակությունը՝ բնագրի լեզվով, բոլոր հարակից քարտեզներով և առդիր հավելվածներով:
Հարցազրույցը վարեց Անահիտ Վեզիրյանը
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ermenihaber.am-ին տված հարցազրույցում Նուրհան Չեթինքայան հայտնել է, որ ըստ իրեն՝ հայ-թուրքական սահմանը կարող է բացվել մոտ մեկ-երկու տարուց։
Ermenihaber.am-ին թուրք-իրանական հարաբերությունների վերաբերյալ մեկնաբանություն է տվել Իրանի IRAS հետազոտական կենտրոնի փոխնախագահ Դավուդ Քիանին։
Ի՞նչ է հայտնի հարձակման վերաբերյալ, ինչու՞ հիմա և ինչո՞վ է պայմանավորված վայրի ընտրությունը։ Ermenihaber.am-ը զրուցել է թուրքագետ Էլյա Հարությունյանի հետ։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Ermenihaber.am-ին տված հարցազրույցում Նուրհան Չեթինքայան հայտնել է, որ ըստ իրեն՝ հայ-թուրքական սահմանը կարող է բացվել մոտ մեկ-երկու տարուց։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը նրան առաջադրել է «Medicare» և «Medicaid» ծառայությունների կենտրոնի ղեկավարի պաշտոնի համար։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |