Ցեղասպանություն17:09, 21 Հունիս 2013
Պատասխան` Օսմանյան կայսրությունում հայերի թվաքանակը կեղծողներին
Ռուսական «Կուլտուրա» հեռուստաալիքով հեռարձակվող «Власть факта» հաղորդաշարի շրջանակներում հեռարձակված «Թուրքական մարշ» հաղորդմանը հյուրըկալվել էր Մոսկվայի համալսարանի Ասիայի և Աֆրիկայի ինստիտուտի տնօրեն Միխայիլ Մեյերը:
Հաղորդման ընթացքում ի թիվս Թուրքիայի ներքին և արտաքին խնդիրների, պատմության վերաբերյալ հարցերի, հնչեցվել է նաև հարց Հայոց ցեղասպանության մասին, որին տված Մեյերի պատասխանն ամբողջավին համընկնում է թուրքական պաշտոնական տեսակետին:
Հայոց ցեղասպանության զոհերի քանակի մասին Մեյերը մասնավորապես ասել է. «Այնտեղ, ըստ հաշվարկների, եղել են ընդամենը 1.5 միլիոն հայ, և քանի որ նրանց ինչ-որ մասը մնացել է, ապա չի կարելի ասել, որ զոհերի թիվը 1.5 մլն է»:
Այս առնչությամբ անհրաժեշտ
է մեջբերել պատմական գիտությունների
թեկնածու, Սևծովյան - կասպյան տարածաշրջանի քաղաքական և սոցիալական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն
Վլադիմիր Զախարովի
«Հայոց ցեղասպանություն. ճշմարտություն և կեղծիք: Պատասխան պրոֆեսոր Մեյերին» (Геноцид армян:
правда и ложь. Ответ профессору Мейеру) հոդվածից մեկ հատված` նվիրված Օսմանյան կայսրությունում հայերի թվաքանակի վերաբերյալ հաշվարկներին:
«Օսմանյան կայսրությունում բնակչության
առաջին մարդահամարն անցկացվել է
1844 թվականին: Համաձայն այդ մարդահամարի` հայերի թիվը ասիական հատվածում կազմել է 2 միլիոն: 1867 թվականին Փարիզի համաշխարհային ցուցահանդեսի
ժամանակ կայսրության ղեկավարությունը հայտնել է, որ Փոքր Ասիայում հայերի քանակը կազմում է 2 մլն, իսկ Թուրքիայի եվրոպական հատվածում` 400 հազար: Մինչդեռ Պոլսի հայոց պատրիարքարանի ունեցած տվյալների
համաձայն` 1878 թվականին Օսմանյան կայսրությունում 3 մլն հայ է բնակված եղել. 400 հազարը` Թուրքիայի եվրոպական հատվածում, 600 հազարը` Փոքր Ասիայի արևմուտքում, 670 հազարը` Սիվասի, Տրապիզոնի, Կայսերիի և Դիարբեքիրի
վիլյեթներում և 1 մլն 330 հազարը` Հայկական լեռնաշխարհում:
Ըստ պաշտոնական մարդահամարի` 1881-1893թթ. օսմանահպատակ հայերի թիվը կտրուկ նվազում է` հասնելով 1.048.143-ի: Անգամ հաշվի առնելով այն հանգամանքը, որ
ռուս-թուրքական պատերազմի արդյունքում 1878 թ. Թուրքիան կորցրել էր Կարսը և
Արդահանը, այնուամենայնիվ, հայերի թվաքանակի նվազեցումը կարելի է բացատրել միայն թվային մանիպուլացիաներով:
Ըստ թուրքական կառավարության տարեգրքի` 1882 թվականին ոչ
մուսուլման տղամարդկանց կողմից վճարված
հարկը կազմել է 462.870 թուրքական ֆունտ: Սակայն այս թիվը, համաձայն նույն
տարեգրքի, Թուրքիայի նախարարների խորհուրդը սպասում էր տվյալ հարկի համար ներկայացված գումարից 2 անգամ ավելի: Այս հանգամանքն անուղղակի կերպով հաստատում է ոչ
մուսուլման բնակչության թվաքանակի
նվազեցումը:
1907-1908թթ. կատարված օսմանական մարդահամարը նույն հարցերն են առաջացնում, ինչը և նախորդը: Համաձայն այս մարդահամարի`
Էրզրումի, Բիթլիսի, Վանի հայ բնակչությունը մնացել էր նույնը` հակառակ 1894-1896թթ.
հայկական ջարդերի: Ռայմոնդ Գևորգյանը, մանրամասն քննելով ժողովրդագրական տվյալները, կարծում էր, որ
այդ մարդահամարը որևէ առնչություն
չուներ հայ բնակչության իրական թվի հետ և
միայն կրկնում էր նախորդ մարդահամարի տվյալները, որն էլ իր հերթին 2 անգամ նվազեցված էր:
Այսպես` Թուրքիայի տարածքում բնակվող հայերի քանակը համաձայն օտարերկրյա աղբյուրների` «Բրիտանիկա»` 1 միլիոնից մինչև 3.5 միլիոն: Այլ օտար աղբյուրները նշում են 1.5 և 2.5 միլիոն մարդ: Անդրադառնալով ցեղասպանությունից առաջ հայ բնակչության թվաքանակին և ցեղասպանության ընթացքում կորուստներին` ակադեմիկոս Եվգենիյ Տարլեն նշում է.
«Լորդ Բրայսի ղեկավարությամբ գործող հանձնաոժողովի հաշվարկների համաձայն` ավելի արժանահավատ են համարվում հետևյալ թվերը, որոնք բնութագրում են Թալեաթ և Էնվեր փաշաների ջանքերի ընդհանուր արդյունքը: Մինչև 1915 թվականի ջարդերի սկսելը Թուրքիայի հայերի քանակը հաշվվում էր շուրջ 2.1 միլիոն (թիվը հաստատված է հայոց պատրարքարանի կողմից): Լորդ Բրայսը կանխամտածված վերցնում է ամենացածր թիվը 1.6 մլն մարդ, որպեսզի ստվերի կատարվածի իմաստը: Բայց և այնպես համառորեն ավելացնում է, որ ճիշտ է համարում, ոչ թե այս թիվը, այլ այն, որն ավելի մոտ է 2 միլիոնին: Բայց և այնպես վերցնենք 1.6 միլիոնը: Նրանցից 182 հազարը կարողացել է փախչել ռուսական Կովկաս, 4200 հոգի անգլիական Եգիպտոս, համեմատաբար քիչ են տուժել Կոստանդնուպոլսի և Զմյուռնիայի հայերը, և վերջապես փրկվել են իսլամ ընդունած և թուրքական հարեմներ ընկած որոշ կանայք: Լորդ Բրայսի հանձնաժողովի հաշվարկներով` Կոստանդնուպոլսում, Զմյուռնիայում և փախստականները միասին վերցրած փրկվել է 350.000 հայ: Բացի այդ փրկվել են մոտ 250.000 հայ` բողոքականները, կաթոլիկները և իսլամացվածները (մինչև 1915թ.): Արդյունքում ընդհանուր փրկվել է ոչ ավելի, քան 600.000 մարդ, իսկ զոհ է գնացել (եթե վերցնում ենք ամենաքիչ նախնական թիվը` 1.6 մլն մարդ, որը միտումնաբար ընդունվել է լորդ Բրայսի կողմից) 1 մլն: Սակայն Բրայսը կրկին հավելում է, որ իր կարծիքով այդ թիվը շատ քիչ է և որ սպանվել ու բռնի տեղահանվել է, հավանաբար, ավելի քանի 1.2 մլն հայ»:
Այնպես որ պետք չէ խաղալ թվերի հետ: Իսկ եթե պարզվի, որ ոչ 1.5 մլն է սպանվել այլ ասենք 13 հազարով ավելի, կամ 20 հազարով պակաս, արդյո՞ք դա փոխում է կատարվածի իմաստը, որը ոչ թե «փոխադարձ ոչնչացում էր» (ըստ Մեյերի), այլ հայ ժողովրդի նկատմամբ կատարված կանխամտածված ցեղասպանություն»:
Աղբյուր` http://bs-kavkaz.org
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Էրիկ Ադամսին մեղադրական եզրակացություն է ներկայացվել Նյու Յորքի հարավային շրջանի դատախազի կողմից, առ այն, որ նա Թուրքիայի կառավարության կողմից կաշառք է ստացել։
Հայկական արմատներով լուսանկարիչ և ռեժիսոր Սերա Աքջանը Ermeniahaber.am-ի հետ զրույցում պատմել է իր հեղինակած «Սիրելի F» (Sevgil F) վավերագրական ֆիլմի և ֆիլմհերոսի մասին, ով ևս հայ է։
Նախքան Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում ապրում էր ավելի քան 2 մլն հայ:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
Նա նաև ընգծել է, որ Թուրքիայի կառուցողական կամքն է՝ աստիճանաբար կարգավորել երկկողմ հարաբերությունները` համակարգելով Ադրբեջանի հետ։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |