Հասարակական07:42, 21 Հունիս 2013
Թուրք լրագրող. «Ինչու՞ ես երբևէ հայ ընկեր չեմ ունեցել, հայրի՛կ»
Թուրքական «Ինտերնետհաբեր» կայքում հրապարակվել է
թուրք սյունակագիր Ներսին Յըլմազի արձագանքը` կապված «Յըլդըզ»
տեխնիկական համալսարանի պրոֆեսոր Ահմեթ Աթանի` ավելի
վաղ
կատարած
թվիթերյան
գրառման
հետ: Յըլմազն
ընթերցողին
պատմում
է.
«Երբ ես երեխա էի, նույն թաղամասում բավականին քուրդ
ընկերներ ունեի: Քուրդ ընկերներիս հետ նույն
պետությունում, նույն բարձին վրա քնելով
էինք
մեծանում: Բայց
նրանց քրդական ինքնության մասին իմացել եմ միայն
մեծանալուց հետո: Տարիների ընթացքում
անհիշելի
քանակով
այլազգի
ընկերներ
ունեցա` չերքեզ, լազ, ալևի, գերմանացի: Մեր ընտանիքում երբեք
չեմ
տեսել
մարդկանց ինքնության,
ազգային պատկանելությանը և
առհասարակ
խտրականությանն
առնչվող
բացասական
երևույթներ: Մարդկային սիրով եմ մեծացել, այլ ոչ
թե ռասիզմով:
Սակայն շուրջս, փողոցում հաճախ
եմ լսել ռասիսատական բնույթի
զզվելի արտահայտություններ… Մեծերը վիճելիս միմյանց վիրավորելու համար
իրար
«Հայի զավակ» էին ասում: Ինչու՞ ես երբևէ
հայ ընկեր չեմ ունեցել, հայրի՛կ…
Հիշեցնենք որ, մի քանի օր առաջ պրոֆեսոր Ահմեթ Աթանը միկրոբլոգում
հանդես
էր
եկել
հետևյալ
գրառմամբ:
«Եթե հրեա, հայ կամ հույն եք, ապա Գեզիի ցույցերին ձեր ակտիվ
դերակատարություն ունենալը կարող եմ ըմբռնումով ընդունել, բայց
խնդրում եմ պարզե՛ք ձեր ինքնությունը»:
«Այս երկրում թե
ինչքա՞ն ռասիստ մարդիկ կան, չեմ կարող իմանալ, բայց
մի բան լավ գիտեմ. Դեռ կան թշվառներ, որ հայ
բառն
անպարկեշտ խոսքերի ցանկում են ներառել,- արձագանքում է Ներսին Յըլմազը: - Այս երկրում կան այնպիսի այլանդակներ, որոնք ուղղակի նսեմացնում են ազգը: Այս երկրում հայ լինելը
սպանելու համար արդեն բավարար առիթ համարողներ կան: Կարճ ասած` նրանք հայերին սրիկա
են
համարում
մինչդեռ
իրական
սրիկայությունը մարդուն հայ, հույն, հրեա ասելով նվաստացնելն է: իրական
սրիկայությունը մի ռասային բարձր
դասելով՝ մյուս ռասաները ստորադասելն է: Իրական
սսրիկայությունն
այս տարածքերում ապրող ազգային փոքրամասնություններին սպառնալն
է:
Այո՛, կյանքիս ճանապարհը կիսով չափ անցել եմ, դեռևս որևէ հայ ընկեր չեմ ունեցել:
Սակայն արդեն վստահ եմ, որ իրենց հայկական
ինքնության մասին
բացահայտ ասելուց վախեցած շատ ընկերներ եմ ունեցել: Այս զզվելի խոսքերից
վախվորած, այս ռասիզմից ամաչելով, ո՞վ գիտի,
թե
քանի
գիշեր ի՞նչ սարսափով են քնել: Ինչ ուզում
են, թող
խոսեն, ես հայ եմ:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նշվում է, որ ամենապահանջված մասնագիտությունների ցանկը պարզելու համար կատարվել է 34.736 հարցում։
Ստամբուլում մեկնարկած «Ոճիր և պատիժ ֆիլմի 14-րդ միջազգային փառատոնի» շրջանակներում 60 ֆիլմ է ցուցադրվել, որից միայն մեկն է եղել քրդերեն:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
«Թուրքիայի արտահանողների միության» նախագահի պաշտոնակատար Ահմեդ Գյուլեչն անդրադարձել է Թուրքիայի կողմից ԱՄՆ-ում կատարված ներդրումներին։
Նշվում է, որ ամենապահանջված մասնագիտությունների ցանկը պարզելու համար կատարվել է 34.736 հարցում։
Թուրքիան և Հունաստանը ՆԱՏՕ-ին անդամակցել են 1952 թվականին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |