Մշակութային14:43, 23 Հունիս 2013
Ուդի նշանավոր վարպետ Երվանդ Բոսթանջըն արդեն Դիարբեքիրում է

Թուրքական «Միլլիյեթ» լրատվականի հաղորդմամբ` Դիարբեքիրում ծնված և 1992 թվականին ԱՄՆ տեղափոխված հայազգի ուդի վարպետ Երվանդ Բոստանջըն վերջնական վերադարձել է Թուրքիա և հաստատվել Դիարբեքիրում: Ուդի հայտնի վարպետ Երվանդ Բոսթանջըն, ով բացի հայերեն երգերից հայտնի է նաև քրդերեն ու թուրքերեն կատարումներով, վերադառնալով Դիարբեքիր ասել է. «37 տարի առաջ մի ցուրտ ձմեռային օր Դիարբեքիրից դուրս եկա, իսկ ամառային մի տաք օր վերադարձա: Տա Աստված, որ այս տաքությունը շարունակվի իմ սրտում հայերեն, քրդերեն, թուրքերեն ու ասորերեն լեզուներով հնչվող երգերով: Ես վերադարձա, երանի իմ հետ գնացածներն էլ վերադառնան և բոլորս միասին ջրելով մեծացնեինք այս գեղեցիկ այգու ծաղիկները»:
Դիրբեքիրում դպրոցն ավարտելուց հետո Երվանդ Բոսթանջըն 1976 թվականին տեղափոխվել է Ստամբուլ, այնտեղ մինչև 1992 թվականը երգել է և Ուդի դասեր է տվել, այնուհետև 1992-ին տեղափոխվել ԱՄՆ: Թերթը նշում է, որ Բոսթանջըի վերադարձը հետևանք էր Թուրքիայի մշակույթի ու զբոսաշրջության նախարար Օմեր Չելիքի և Դիարբեքիրի քաղաքապետ Օսման Բայդեմիրի «Վերադարձեք ծննդավայր» կոչի:
Նշվում է, որ Երվանդ Բոսթանջըին դիմավորելու են գնացել «Ula Fılle» (Բարով եկար) գրքի հեղինակ Դիարբեքիրաբնակ գրող Շեյհմուս Դիքենը, Դեյրուլզաֆերան մետրոպոլիտի խորհրդական Յուսուֆ Բեքթաշը, ընկերներն ու երկրպագուները:
Ուշագրավ է այն հանգամանքը, որ երբ Դիարբեքիր վերադարձած Բոսթանջըն մտնում է տուն, առաջինը ինչ հանդիպում է, դա էլեկտրականության և ջրի անդորագրերն էին: Նա նախ զարմանում է այնուհետև դրանք մեկնելեվ Դիարբեքիրցի գրող Շեյհմուս Դիքենին, հումորով ասում է. «Բավական է արդեն ես փող չունեմ, թող քաղաքապետը վճարի կամ էլ դուք վճարեք»:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերիալը կհեռարձակվի «Լույս TV»-ի եթերում՝ հայերեն հնչողությամբ և թուրքերեն ենթագրով։

Եկեղեցուն զուգահեռ վերանորոգվելու է հարակից տարածքում գտնվող և նախկինում ÇEK-ի կողմից շահագործված շենքը, որը ևս մշակութային կենտրոնի մի մասն է կազմելու:

Նշվում է, որ Ուրֆայում գտնվող հայկական եկեղեցու մի մասը փլուզվել է երկրաշարժի հետևանքով, իսկ մյուս մասը՝ վերածվել մզկիթի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:
«Մեր ջրի աղբյուրների արդյունավետ օգտագործումն ու ճիշտ կառավարումը ոչ թե ընտրություն է, այլև ազգային անվտանգության խնդիր»։
Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Թուրքական «Area» հետազոտական ընկերությունը Թուրքիայի 26 շրջանում հեռախոսային սոցհարցում է անցկացրել քաղաքական ուժերի վերաբերյալ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |