Տարածաշրջան13:01, 24 Հունիս 2013
Թուրքիայում ԱՄՆ դեսպանը այցելել է Վանի Ախթամար կղզի

Թուրքական «Միլլիյեթ» թերթի հաղորդմամբ` Անկարայում ԱՄՆ դեսպան Ֆրենսիս Ռիկարդիոնը այցելել է Վան` երկրաշարժից հետո այնտեղ կառուցված տներին ծանոթանալու: Այնուհետրև դեսպանը կնոջ հետ այցելել է Վանա լճի Ախթամար կղզում գտնվող Սուրբ խաչ եկեղեցի: Այցելությունից հետո դեսպան Ռիկարդոնն ասել է, որ ինքը 33 տարի առաջ նույնպես այցելել է կղզի. վերանորոգումից հետո վանքը և կղզին ավելի է գեղեցկացել: Նա մասնավորապես ասել է. «Հաճելի է այստեղ մեծաթիվ զբոսաշրջիկներ տեսնել: Ես Բոստոնից եմ և այստեղ նույնիսկ Բոստոնցի տուրիստների հանդիպեցի:
Դեսպանը խոսել է թուրք-քրդական հաշտեցման գործընթացի մասին` ավելացնելով, որ հայ-թուրքական հարաբերությունների նորմալացումը նույնպես ընթացքի մեջ է: Նա նշել է նաև, որ զբոսաշրջությունը դեպի այս տարածքներ անցյալ տարվա համեմատ քառակի ավելացել է:
Դեսպանը նշելով, որ իր այցելությունը նպատակ ունի խթանելու զբոսաշրջության և ներդրումների զարգացմանը, ասել է. «Վանը պատմության, բնության և կրոնի առումով տուրիզմի համար կարևորություն ներկայացնող վայր է: Միևնուն ժամանակ, որպես պատմական վայր, շատ կարևոր է հայերի ու ամերիկացիների համար:
Այստեղ գալու ցանկություն ունեցողները կարող են առանց երկմտելու գալ: Այն լի է հանգստությամբ ու խաղաղությամբ»:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |