Հասարակական15:05, 24 Հունիս 2013
Թուրքիայում ցուցարարները պահանջել են ռասիստական գրառումներ կատարած պրոֆեսորի հրաժարականը
Այսօր կեսօրին Թուրքիայի Յըլդըզի
տեխնիկական համալսարանի արվեստի և նախագծման ֆակուլտետի արվեստի ամբիոնի վարիչ
պրոֆեսոր Ահմեդ Աթանի դեմ համալսարանի մոտակայքում բողոքի ակցիա է տեղի ունեցել:
Ակցիայի պատճառ են դարձել ավելի վաղ պրոֆեսոր Աթանի կողմից իր թվիթերի հաշվից
գրված հայերի, հույների և հրեաների դեմ ուղղված ռասիստական արտահայտությունները:
Ահմեդ Աթանի կողմից գրված «Գեզի այգու գործողություններին
ունեցած Ձեր ակտիվ դերակատարմանը ըմբռնումով կարող եմ մոտենալ այն դեպքում, եթե
դուք հայ եք կամ հույն: Խնդրում եմ, ուսումնասիրե՛ք ձեր տոհմը», «Այդ ավազակները եթե 1908-ին Թաքսիմի
գործողություններին մասնակցած լինեին, Աբդուլ Համիդը հրաժարական կտար» և մնանատիպ
այլ կոչերը մեծ արձագանք են գտել հատկապես ուսանողների ու դասախոսների
շրջանում:
Մոտ 1000 հոգանոց բողոքի
գործողությանը Յըլդըզի տեխնիկական համալսարանի ներկա և նախկին ուսանողներից ու
դասխոսներից բացի, մասնակցել են նաև այլ համալսարանների ուսանողներ ու դասախոսական կազմի
ներկայացուցիչներ: Ցուցարարները ձեռքերում պահելով «Ռասիստ դասախոս չենք ուզում»
գրությամբ պաստառներ, պահանջել են արվեստի
ամբիոնի վարիչի հրաժարականը:
Բողոքի ակցիային մասնակցող Միմար
Սինան համալսարանի գեղարվեստի ֆակուլտետի դասախոս դոկտոր Օսման Էրդենն էլ ասել է,
որ առաջիակայում այս առիթով նոր գործողություններ են մտածում, նշելով, սակայն, որ
այդ գործը գլուխ կգա միայն Յըլդըզի տեխնիկական համալսարանի ուսանողական և
դասախոսական կազմի մասնակցությամբ:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նշվում է, որ ամենապահանջված մասնագիտությունների ցանկը պարզելու համար կատարվել է 34.736 հարցում։
Ստամբուլում մեկնարկած «Ոճիր և պատիժ ֆիլմի 14-րդ միջազգային փառատոնի» շրջանակներում 60 ֆիլմ է ցուցադրվել, որից միայն մեկն է եղել քրդերեն:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Վաշինգտոնը շարունակում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի Անկարան Ռուսաստանին չօգնի շրջանցել սահմանված պատժամիջոցները:
Ըստ Ալփարսլան Բայրաքթարի՝ նման պատժամիջոցները կարող են դժվարացնել Թուրքիայի համար գազի գնումը։
Թուրքիայի ու Չինաստանի միջև տնտեսական և առևտրային հարաբերություններն ամրապնդելու ու խորացնելու նպատակով հանդիպում է կայացել «SANKON» կենտրոնում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |