Հասարակական13:54, 25 Հունիս 2013
Թուրքիայի ցույցերի ամենահայտնի լուսանկարի հերոսուհին ավստրալուհի է
«Ankakh.com»-ի տեղեկացմամբ` «BBC
Türkçe»-ն զրուցել Թաքսիմի «Գեզի» զբոսայգու համար կազմակերպված ցույցերի առաջին
իսկ օրերից լայնորեն հայտնի դարձած լուսանկարի սևազգեստ աղջկա հետ, ով դարձավ բազմահազարանոց ցույցերի
յուրօրինակ խորհրդանիշը: Լուսանկարում նա ձեռքերը պարզած կանգնած է ջրցան մեքենայի առաջ և իր վրա է ընդունում ջրաշիթի հարվածը: Այդ աղջիկն
ավստրալուհի Քեյթ Մուլենն է: Նա սովորում է Սիդնեյի համալսարանի սոցիոլոգիայի ֆակուլտետում, Թուրքիա է եկել ուսանողական փոխանակման ծրագրի շրջանակներում:
Քեյթը պատմել է իր և ցույցերին մասնակցելու սովորության մասին, ինչպես
Թուրքիայում, այնպես էլ հայրենի Ավստրալիայում: Օրինակ՝ նրանք բողոքի ակցիա են կազմակերպել երկրում փախստականների նկատմամբ վատ վերաբերմունքի դեմ, քանի որ Ավստրալիա եկած փախստականներին իսկույն ձերբակալում են: Մեկ այլ ցույցի ժամանակ էլ բողոքում էին Իրաքի պատերազմի դեմ:
Հետաքրքիր է, որ Քեյթը, տեսնելով ջրցան մեքենաներին և մոտակայքում կանգնած լուսանկարիչներին, հատուկ է կանգնել մեքենայի դիմաց և իր վրա ընդունել ջրաշթի հարվածը, որպեսզի ֆոտոխցիկները ֆիքսեն այդ պահը: Այն մասին, թե իր լուսանկարը դարձել է «Գեզիի» ցուցարարների խորհրդանիշը, Քեյթը նշել է. «Այդ լուսանկարն արդեն իմը չէ, ինձ հետ կապ չունի: Եթե ավելի գլոբալ մտածենք, իմ ցույցը ոչինչ է այն հազարարվոր խիզախ ցուցարարների արածների համեմատությամբ: Սև զգեստով աղջիկն արդեն ես չեմ: Այդ աղջիկը հակակապիտալիստ մուսուլմանն է, կաթսաների և թավաների ձայն հանող գլխաշորով տարեց կինն է և իր համուզմունքների համար ոտքի կանգնած ու փողոց դուրս եկած յուրաքանչյուրը»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նշվում է, որ ամենապահանջված մասնագիտությունների ցանկը պարզելու համար կատարվել է 34.736 հարցում։
Ստամբուլում մեկնարկած «Ոճիր և պատիժ ֆիլմի 14-րդ միջազգային փառատոնի» շրջանակներում 60 ֆիլմ է ցուցադրվել, որից միայն մեկն է եղել քրդերեն:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Նշվում է, որ ամենապահանջված մասնագիտությունների ցանկը պարզելու համար կատարվել է 34.736 հարցում։
Թուրքիան և Հունաստանը ՆԱՏՕ-ին անդամակցել են 1952 թվականին։
Ըստ Ալփարսլան Բայրաքթարի՝ նման պատժամիջոցները կարող են դժվարացնել Թուրքիայի համար գազի գնումը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |