Իրավական07:57, 25 Հունիս 2013
Մուրադ Նազարյան. «Ես ոչ մեկի չեմ սպանել», սկսվել է դատավարությունը
Թուրքիայում սկսվել է նախորդ տարեվերջին Ստամբուլի Սամաթիա հայաբնակ թաղամասի
տարեց բնակչուհիներից մեկին սպանելու և երեքին մարմնական վնասվածքներ հասցնելու
մեջ մեղադրվող հայազգի Մուրադ Նազարյանի դատավարությունը: Այս դատական գործով
ընթացող առաջին դատավարությանը մասնակցել են սպանված Մարիցա Քյուչուքի զավակները:
Նրանցից Զադիք Քյուչուքը դատարանին պատմել է, թե ինչպես է տան մեջ հայտնաբերել
սպանված մոր դին: Զադիքը դատարանին տեղեկացրել է, որ չի ճանաչում մեղադրյալին,
միայն գիտի, որ աշխատել է ինչ-որ պանդոկում:
Քյուչքուների ընտանիքի փաստաբան Էրեն Քեսքինը նշել է, որ մեղադրական ճառը
բավականին թերի է, և այդ հանցագործության հետևում մեկից ավելի մարդիկ են կանգնած:
Փաստաբանի համոզմամբ` այդ հանգամանքը, սակայն, կոծկելու փորձ է արվում: Քեսքինը մտահոգություն
է հայտնել, որ հարցաքննությունը բավական կողմնակալ է ընթացել: Դեպքի վայրում մեկից
ավելի կանանց վրա է հարձակում կատարվել, բայց դատախազությունը չգիտես ինչու տուժածներին
չի հրավիրել ցուցմունքներ տալու: «Ես կարծում եմ, որ այս սպանության մեջ մեկից
ավելի հանցագործ կա»,- ասել է փաստաբանը:
Դատալսմանը ներկա չէր մեղադրյալի փաստաբանը, ինչի պատճառով էլ դատարանը
որոշում է կայացրել դատապաշտպանությունը նշանակել հաջորդ դատալսմանը: Իսկ այն
հարցին, թե ունի ասելիք մեղադրյալ Նազարյանը, վերջինս պատասխանել է. «Ասելու ոչինչ
չունեմ: Ես ոչ մեկին չեմ սպանել»:
Մարիցա Քյուչուքի զավակներից մեկը` Պայծառ Միդիլին, դատավարության ավարտին
ասել է. «Այս մարդը (Մուրաթ Նազարյան) նման բան անել չէր կարող: Հարկավոր է
բացահայտել նրան դրդողներին»:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը հրապարակել է Պաղեստինի Գազայի հատվածում իշխող «ՀԱՄԱՍ» խմբավորման անդամների նոր ցուցակ, ովքեր հայտնվել են պատժամիջոցների տակ։
Իր հարազատների հետ քուրդ դատապարտյալի հեռախոսազրույցն անջատվել է քրդերեն խոսելու պատճառով։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |