Հասարակական13:21, 25 Հունիս 2013
Ռասիստական գրառումներ կատարած թուրք մարզիկը` քննադատությունների թիրախում
Լոնդոնի օլիմպիական
խաղերի բրոնզե մեդալակիր թուրք ըմբիշ Ռըզա Քայաալփը, ով վերջերս աչքի էր ընկել Գեզի այգու ցուցարարներին ուղղված ռասիստական գրառումներով
և դրա համար Թոււրքիայի
որոշ շրջանակների
կողմից արժանացել
քննադատական վերաբերմունքի, այս անգամ էլ հայտնվել
է թուրքական
«Հյուրիյեթ» թերթի սյունակագիր Մեհմեդ Յըլմազի ուշադրության
կենտրոնում:
Անցած շաբաթ Թուրքիայում մեկնարկած Միջերկրածովյան մարզական խաղերի բացման արարողության ժամանակ Թուրքիայի դրոշը տանելու առաքելությունը Քայաալփին վստահվելը ևս մեկ առիթ էր մամուլի համար նրա ռասիստական գրառումներին անդրադառնալու համար: Ստորև ներկայացնում ենք «Հյուրիյեթի» հոդվածագրի ամդրադարձը.
«Միջերկրածովյան խաղերի բացման արարողության ժամանակ թուրք մարզիկների առջևից ընթացող և ազգային դրոշը տանող Ռըզա Քայաալփին տեսնելով հիշեցի բոլոր մարզական հաստատություններում փակցված Աթաթուրքի հետևյալ խոսքերը. «Ինձ սիրելի է խելացի, ճկուն և բարոյական մարզիկը»:
… Մերոնք այս անգամ Ռըզա Քայաալփ
անունով ըմբիշին ընտրեցին: Սպորտային հաջողությունը` օլիմպիական խաղերում նվաճած
բրոնզը, կարևոր է: Բայց դա չի վերաբերում մնացած բոլոր որակներին: Քանի որ թյուր
դաստիարակությամբ մի ռասիստից բացի, ուրիշ տեսակի չի համապատասխանում:
Նրա արածը ամենաքիչը ռասիզմի դրսևորում է և վիրավորանք ցուցարարներին: Եվ
այդպիսի մարդու ձեռքը դրոշ են տալիս ու քայլեցնում են թուրք մարզիկների առջևից:
Ճիշտը այն կլինի, որ նրա պես ռասիստին այլևս երբեք մարզադաշտ չթողեն»:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նշվում է, որ ամենապահանջված մասնագիտությունների ցանկը պարզելու համար կատարվել է 34.736 հարցում։
Ստամբուլում մեկնարկած «Ոճիր և պատիժ ֆիլմի 14-րդ միջազգային փառատոնի» շրջանակներում 60 ֆիլմ է ցուցադրվել, որից միայն մեկն է եղել քրդերեն:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Վաշինգտոնը շարունակում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի Անկարան Ռուսաստանին չօգնի շրջանցել սահմանված պատժամիջոցները:
Նշվում է, որ ամենապահանջված մասնագիտությունների ցանկը պարզելու համար կատարվել է 34.736 հարցում։
Ըստ Ալփարսլան Բայրաքթարի՝ նման պատժամիջոցները կարող են դժվարացնել Թուրքիայի համար գազի գնումը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |