Հասարակական08:01, 26 Հունիս 2013
Թուրքիայում պահանջում են պատժել ցուցարար սպանած ոստիկանին (սպանության տեսագրությունը)
Թուրքիայի մի շարք քաղաքներում միաժամանակ կազմակերպվել են ցույցեր` ի
հիշատակ Գեզի զբոսայգու պահպանության համար կազմակերպված բողոքի ցույցերի ժամանակ
ոստիկանի կողմից սպանված Էթեմ Սարըսուլուքի:
Ստամբուլի Թաքսիմ հրապարակում նախատեսվել էր Էթեմ Սարըսուլուքի վրա կրակած ոստիկանի ազատության մեջ մնալու դեմ բողոքի ակցիա կազմակերպել: Ոստիականական ուժերը, սակայն, փակել են Թաքսիմ հրապարակը` թույլ չտալով ցուցարարներին մուտք գործել հրապարակ: Դա ավելի է բորբոքել քաղաքացիների դժգոհությունը` «մարդասպան ոստիկան պատասխան ես տալու» վերկանկումների տեղիք տալով:
Անկարայում կազմակերպված բողոքի ցույցը նույնպես քննադատում էր մարդասպան ոստիկանի ազատ արձակման որոշումը: Ցուցարարներն էթեմի սպանության վայրում ծաղիկներ են դրել և մոմավառություն կազմակերպել: Ցուցարարները հայտարարել են, որ սա դեռ սկիզբն է, պայքարը շարունակելու են:
Էթեմի հիշատակին նվիրված հավաքին Անկարայում մասնակցել են նաև պատգամավորներ ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական», քրդական «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցություններից:
Թուրք ցուցարարի սպանության տեսագրությունը`
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նշվում է, որ ամենապահանջված մասնագիտությունների ցանկը պարզելու համար կատարվել է 34.736 հարցում։
Ստամբուլում մեկնարկած «Ոճիր և պատիժ ֆիլմի 14-րդ միջազգային փառատոնի» շրջանակներում 60 ֆիլմ է ցուցադրվել, որից միայն մեկն է եղել քրդերեն:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Նշվում է, որ ամենապահանջված մասնագիտությունների ցանկը պարզելու համար կատարվել է 34.736 հարցում։
Թուրքիան և Հունաստանը ՆԱՏՕ-ին անդամակցել են 1952 թվականին։
Ըստ Ալփարսլան Բայրաքթարի՝ նման պատժամիջոցները կարող են դժվարացնել Թուրքիայի համար գազի գնումը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |