Իրավական11:49, 27 Հունիս 2013
Թուրքիայի բանակի մասին օրենքում փոփոխություններ կատարելու առաջարկ մեջլիսին

Թուրքիայի զինված ուժերի (ԶՈւ) մասին օրենքում փոփոխություն կատարելու առաջարկ է
ներկայացվել խորհրդարան: Այս մասին հայտնել է Թուրքայի փոխվարչապետ Բեքիր Բոզդաղն
ուսանողների հետ հանդիպման ժամանակ:
Թուրքիայի զինուժի մասին օրենքի 35-րդ հոդվածը մինչև օրս ներկայացվել է որպես հեղաշրջումների համար հիմք ծառայող իրավական ակտ: Նոր օրինագծով առաջարկվում է իսպառ հանել է Թուրքիայի զինված ուժերի հետ կապված հեղաշրջման մոտիվացիան:
Այսպես` 1961 թվականին գործողության մեջ մտած 35-րդ հոդվածում այժմ նշված է հետևյալը. «Զինված ուժերի պարտքն է պահպանել և պաշտպանել թուրքական հայրենիքը` Սահմանադրությամբ ամրագրված Թուրքիայի Հանրապետությունը»:
Այժմ առաջարկվում է հոդվածը վերաշարադրել հետևյալ կերպ. «Զինված ուժերի պարտքն է արտերկրից եկող վտանգների և սպառնալիքներից պաշտպանել թուրքական հայրենիքը, կանխարգելիչ ձևով ուժեղացնել պաշտպանությունը և նպաստել միջազգային խաղաղության ապահովմանը»:
Բացի դրանից առաջարկվում է փոփոխության ենթարկել նաև նույն օրենքի 43-րդ հոդվածը, որը թույլ չի տա Թուրքիայի զինված ուժերին զբաղվել քաղաքականությամբ:
Հիշեցնենք, որ Թուրքիայի ԶՈւ Գլխավոր շտաբի հրապարակած տվյալների համաձայն` թուրքական բանակի ընդհանուր զորակազմի թիվը 687.617 է: Այս զինծառայողներից 481.603-ը ծառայում է ցամաքային, ռազմաօդային և ռազմածովային ուժերում, 191.684-ը կազմում է ժանդարմերիան, իսկ 5.330-ն էլ` առափնա պարեկային զորախումբը: Այժմ Թուրքիայի զինուժում ծառայում է 347 գեներալ և ծովակալ:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |