Հասարակական09:27, 27 Հունիս 2013
Ստամբուլի Գեզի զբոսայգու համար պայքարող ամենատարեց քաղաքացին 100 տարեկան է
Թուրքական «Հյուրրիյեթ» թերթի լրագրող Այշե Արմանը զրուցել է Գեզի զբոսայգու պահպանման համար Էրդողանի կառավարության դեմ պայքար մղողներից ամենատարեցի` 100 տարեկան Մուազզես Իլմիյե Չըղի հետ:
«Ով ինչ կասի, թող կասի, բայց այս կինն աշխարհի ամենահամով տիկինն է: Երբ էլ, որ նրա հետ հարցազրույց եմ անցկացրել, էներգիայով եմ լցվել: Ճիշտ է, փոքր եմ նույնիսկ նրա ապրածի կեսից էլ, բայց դե նա ինձ կենսական էներգիա է տալիս: Իսկը Գեզիի առույգ երիտասարդների պես է»,- առաջաբանում նշում է Այշե Արմանը:
«Ermenihaber.am»-ը ներկայացնում է հատվածներ հարցազրույցից:
- Դուք բոլորել եք 100 տարին: Ո°րն էր լավ կողմը և ո°րը` վատը:
- Լավն այն է, որ բավականին շատ բան ես տենսում, ականտես լինում: Ահռելի մեծ
մի ժամանակաշրջան եմ ապրել: Ականատես եմ եղել հանրապետության պատմությանը: Իսկ վատ
կողմն էլ այն է, որ միշտ չեն լինում լավ բաներ: Տեսնում ես, թե ինչպես է խորտակվում
ամեն ինչ: Օրինակ` ինձ խորապես վշտացնում է վարչապետի` ժողովրդին իրար դեմ հանելու
այս պահվածքը: Ես զավակներիս ասում եմ. «Աման, Աստված չանի քաղաքացիական պատրեզամ
լինի»: Նրանք ասում են. «Մայրիկ դու չափազանցեցնում ես»: Ամեն մեկը հիմա թերևս մի
անհանգստություն ունի:
- Վարչապետ Էրդողանի ելույթներն ինչպե°ս եք գնահատում:
- Դրանք մտահոգում են ինձ զավակս: Ի°նչ է նշանակում` «նրանք»: Այդ ի°նչ է, մի
հատ «մենք» կա, մի հատ էլ «նրա°նք»: Շատ տխուր է: Արդյո°ք վարչապետը նման
տարանջատման իրավունք ունի: Հարկավոր է, որ նա ամբողջ ժողովրդի վարչապետը լինի:
Մեզ տարանջատել պետք չի, մեզ անհրաժեշտ է միավորել:
- Գեզիի համար պայքարող երիտասարդներին ի°նչ կասեք:
- Հրաշալի երիտասարդություն: Ես երախտապարտ եմ նրանց: Ձեռքս ճար լինի, ամեն օր
նրանց կողքին կլինեմ: Ներկայիս դրությունը փարատող չէ, բայց ես շատ մեծ հույս եմ
կապում այդ երիտասարդների հետ: Իհարկե, միայն երիտասարդներով չի, կարևոր դեր ունեն
նաև նրանց ծնողները, որոնք ևս ներգրավված են պայքարի մեջ: Ասել թե` բոլորն են
արդեն զզվել: Այդ երիտասարդներն արթնացրեցին ողջ Թուրքիան: Զարմացած եմ վարչապետի
վրա, նա մի մեծ շանս բաց թողեց: Եթե մի քիչ փափուկ գործեր, այդ երիտասարդներին
կմիավորեր իր շուրջ: Ըստ իս մեծ սխալ գործեց:
- Վարչապետն ասում է. «Ինչպես կարողանալու եք կախել Թուրքիայի դրոշը, այնպես էլ կարողանալու եք կախել օսմանյանը»: Որպես պատմաբան` ինչպե°ս եք գնահատում նրա ասածը
-Հիմարություն է ասել: Մենք ունենք մեր դրոշը: Օսմանյանն արդեն վերջացել-գնացել է: Իրենք ջանում են օսմանյանի հետ իրենց կապել: Կարծես թե չեղյալ են համարում հանրապետությունը: Պատմությանը տեր կանգնելն այդպես չի լինում: Իհարկե, ոչ մեկ պատմությունը չի ժխտում, բայց դե ի°նչ կապ ունի օսմանյան դրոշը:
Վերջում անդրադառնալով ցուցարարների զանգվածային ձերբակալություններին 100-ամյա թրքուհին կատակել է, որ աղջիկներն իրեն հուսադրում են. «Կտեսնեն, որ 100 տարեկան ես, էլ բանտ չեն տանի»:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նշվում է, որ ամենապահանջված մասնագիտությունների ցանկը պարզելու համար կատարվել է 34.736 հարցում։
Ստամբուլում մեկնարկած «Ոճիր և պատիժ ֆիլմի 14-րդ միջազգային փառատոնի» շրջանակներում 60 ֆիլմ է ցուցադրվել, որից միայն մեկն է եղել քրդերեն:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Նշվում է, որ ամենապահանջված մասնագիտությունների ցանկը պարզելու համար կատարվել է 34.736 հարցում։
Ըստ Ալփարսլան Բայրաքթարի՝ նման պատժամիջոցները կարող են դժվարացնել Թուրքիայի համար գազի գնումը։
Թուրքիայի ու Չինաստանի միջև տնտեսական և առևտրային հարաբերություններն ամրապնդելու ու խորացնելու նպատակով հանդիպում է կայացել «SANKON» կենտրոնում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |