Տնտեսական07:56, 29 Հունիս 2013
Թուրքիայի և Ադրբեջանի միջև առևտրաշրջանառության ծավալները հասել են 4.2 մլրդ դոլարի

Թուրքիայի «Արտաքին տնտեսական կապերի խորհրդի» (ԱՏԿԽ-
DEİK)
կողմից կազմակերպվել է աշխատանքային ճաշ Թուրքիայում գործունեություն ծավալող
ադրբեջանցի գործարարների հետ, որին մասնակցել է նաև էկոնոմիկայի նախարար Զաֆեր
Չաղլայանը և նրա ադրբեջանցի պաշտոնակից Շահին Մուստաֆաևը:
Թուրք նախարարը ներկաներին ասել է, որ Թուրքիան երբեք ոչ առևտրային, ոչ տնտեսական և ոչ էլ քաղաքական երկխոսության մեջ չի մտնի Հայաստանի հետ, քանի դեռ իր խոսքով «Լեռնային Ղարաբաղն օկուպացված է»:
«Մենք ոչ միայն խոսքով, այլ նաև գործով ենք կարողացել միմյանց ապացուցել մեր եղբայրությունը»,- ասել է Չաղլայանը, ապա նշել, որ Թուրքիայի և Ադրբեջանի միջև առևտրաշրջանառության ծավալը 10 տարի առաջ 300 մլն դոլար էր, իսկ ահա արդեն 2012-ին` 4.2 մլրդ դոլար:
«Այսօր թուրքական ընկերություններն Ադրբեջանում 7 մլրդ դոլար ներդրում ունեն: Ադրբեջանական ընկերությունների ներդրումների ծավալն էլ Թուրքիայում ուր որ է կհատի 10 մլրդ դոլարի սահմանը»,- ընդգծել է թուրք նախարարը:
Շահին Մուստաֆաևն էլ անհրաժեշտություն համարեց երկու երկրների մջև համագործակցության հետագա զրագացումն ու շարունակությունը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:

Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։

Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |