Հասարակական11:03, 29 Հունիս 2013
Ցուցարար աղջիկը սեռական ոտնձգության է ենթարկվել թուրք ոստիկանների կողմից
Թուրքական «Վաթան» թերթը տեղեկացնում է, որ մայրաքաղաք Անկարայում կազմակերպված Գեզի զբոսայգու ցույցերի մասնակիցների նկատմամբ ոստիկանության կիրառած բռնության չափերը և էությունը փոփոխություն է կրել: Դիքմեն պողոտայում տեղի ունեցած ցուցերի պատճառով կալանավորված ուսանողուհի Էյլեմ Ք.-ի նկատմամբ ոստիկանական մեքենայում սեռական ոտնձգություն է կատարվել:
Դեպքը տեղի է ունեցել Դիքմեն պողոտայում:
Հունիսի 27-ին տեղի ունեցած բողոքի ակցիային միջամտել է ոստիկանությունը` արցունքաբեր
գազ կիրառելով: Արդյունքում ձերբակալվել էր 11 հոգի, որոնցից մեկը անչափահաս: 11 հոգու մեջ է եղել նաև 31-ամյա Էյլեմ Ք.-ն, որը որպես կասկածյալ ցուցմունք
տալով, հայտնել է, որ ոստիկանության կողմից բռնության է ենթարկվել:
«Դիքմենում Գեզի զբոսյագու բողոքի ակցիային էի
մասնակցում: Ինձ հետ էր նաև հարևանիս 17-ամյա որդին: Որևէ դեպք կապված բարիկադներ
կառուցելու, կրակ վառելու, ճանապարհ փակելու հետ, տեղի չի ունեցել: Ոստիկանությունը
առանց ցրվելու մասին զգուշացնելու հարձակում գործեց: Ինձ և ընկերոջս
կալանավորեցին: Չնայած որ ընկերս անչափահաս է և մենք ոստիկանությանը որևէ
դիմադրություն ցույց չէինք տվել, հարվածեցին ընկերոջս մեջքին և գլխին: Իսկ ինձ նստեցնելով
ոստիականական մեքենայի մեջ` իմ նկատմամբ սեռական բնույթի գործողություններ կատարեցին: Ավելի ուշ ինձ տարան ոստիկանական բաժանմունք:
Ինձ կալանավորող ոստիկանները հայտնի են, բոլորի դեմ բողոք եմ ներկայացնելու»,- ասել է Էյլեմը:
Երիտասարդ կնոջ փաստաբանը դեպքի վերաբերյալ ասել է. «Իմ պաշտպանյալը ծանր ոտնձգության
է ենթարկվել: Նրան սպառնացել են բռնաբարել: Մեր բոլոր իրավունքները պաշտպանելու
նպատակով բողոքելու ենք»:
Թերթը տեղեկացնում է, որ այս հայտարարություններից հետո դատախազության որոշմամբ բոլոր կալանավորվածները ազատ են արձակվել:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նշվում է, որ ամենապահանջված մասնագիտությունների ցանկը պարզելու համար կատարվել է 34.736 հարցում։
Ստամբուլում մեկնարկած «Ոճիր և պատիժ ֆիլմի 14-րդ միջազգային փառատոնի» շրջանակներում 60 ֆիլմ է ցուցադրվել, որից միայն մեկն է եղել քրդերեն:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Նշվում է, որ ամենապահանջված մասնագիտությունների ցանկը պարզելու համար կատարվել է 34.736 հարցում։
Թուրքիան և Հունաստանը ՆԱՏՕ-ին անդամակցել են 1952 թվականին։
Ըստ Ալփարսլան Բայրաքթարի՝ նման պատժամիջոցները կարող են դժվարացնել Թուրքիայի համար գազի գնումը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |