Մշակութային08:00, 01 Հուլիս 2013
Թուրքիայի Մալքարա քաղաքի հայկական գերեզմանոցի վրա ռեստորան է կառուցվում
Թուրքիայի
Թեքիրդաղի նահանգի հյուսիս արևմուտքում գտնվող Մալքարա քաղաքում 1915 թվականի
սկզբներին ավելի քան 3500 հայ բնակչություն էր ապրում:
Ռոդոսի (Թեքիրդաղ) եպիսկոպոսությանը պատկանող Սուրբ Թեոդորոս եկեղեցու շրջակայքում
երկու հայկական քոլեջ էր գործում:
Թուրքական «Թայմթուրք» էլեկտրոնային պարբերականի հաղորդմամբ`
նախորդ շաբաթ Մալքարացի թուրք գրող Ումիթ Բայազօղլուի հաղորդումից
լրատվամիջոցներին պարզ է դարձել, որ Մալքարայի հայկական գերեզմանոցի վրա ռեստորան է
կառուցվում:
Քաղաքապետարանի՝
քաղաքաշինական ծրագրերի շրջանակում ներկայացված հայտի համաձայն, նախատեսվում է
այդտեղ գտնվող փոքրիկ բետոնե շինությունը վերածել ռեստորանի: Հիմքերը փորելու
աշխատանքները սկսելուն պես այդտեղ ի հայտ են եկել մարդկային ոսկորներ:
Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության տարածքային կազմակերպության ղեկավար Դեմիր
Ալի Փալան լրատվականի հետ զրույցում նշելով, որ նույնիսկ իր հայրը չգիտի՝
այդտեղ գերեզման եղել է, թե՝ ոչ, ասել է, որ տեղեկություն չունի, թե որտեղ են
հավաքվել ոսկորները: Փալան նշելով, որ այդ տեղանքը զբոսանքի վայր է, ու որոշ
մարդիկ այստեղ ոգելից խմիչք և նույնիսկ թմրանյութ են օգտագործում, ասել, որ
անհրաժեշտ է մաքրել տեղանքը: Փալան հայտարարել է, որ նույնիսկ տեղեկացված չէ գրող Ումիթ Բայազօղլուի հաղորդած այն
տեղեկության մասին, ըստ որի գերեզմանոցի ամբողջական քարերը ժամանակին օգտագործել
են որպես մտոցի (լյուկ) կափարիչներ:
Թերթը տեղեկացնում է, որ ռեստորանի կառուցման աշխատանքները շարունակվում են նույնիսկ այն դեպքում, երբ բոլորին պարզ է
դարձել, որ այդտեղ հայկական գերեզման է եղել:
Գերեզմանատնից
փոքր-ինչ հեռու է գտնվում կարծես վերականգնմանը սպասող Սուրբ Թորոս եկեղեցին: Ոչ
ոք չի կարող երաշխավորել, որ եկեղեցին էլ առաջիկա տարիներին մի ուրիշ հայտի զոհը չի դառնա: Սակայն եկեղեցու
դեպքում հույս է ներշնչում այն հանգամանքը, որ եկեղեցին գրանցված է հուշարձանների
խորհրդում:
Թաքսիմում
նույնպես գերեզմաններ էին ի հայտ եկել.
Ստամբուլի Թաքսիմ
հրապարակի Գեզի այգում կառուցել նախատեսված առևտրի կենտրոնի հիմքի շինարարական
աշխատատանքների ժամանակ էլ ի հայտ եկավ հայկական Սուրբ Հակոբ գերեզմանատունը, որը
ձգվում է մինչև ռազմական թանգարան: Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար
Օմեր Չելիքն էլ, պատասխանելով թեմայի վերաբերյալ հարցին, ասել էր, որ շինարարության
տարածքից հեռացվելու են հայկական գերեզմանները:
Թուրքիայի
արևմուտքում կատարվող այս իրադարձություններին զուգընթաց երկրի արևելքում էլ
հայկական մշակույթի այլ ժառանգություններ են ոչնչացվում, որը սկսվել է Մուշի
նախկին հայկական թաղամասի 130-ից ավելի տարիք ունեցող տների ոչնչացմամբ…
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Թատերական խմբակի ղեկավար Էրթյուրք Էրքեքը ներկայացման վերջում պատասխանել է հանդիսատեսի հարցերին։
«Մենք այստեղ ենք՝ ներկայացնելու մեր լեզուն, մշակույթը և կիսելու մեր ընդհանուր ժառանգությունը»,-ասվել է Յունուս Էմրեի անվան համալսարանի սոցցանցյան գրառման մեջ։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Ամերիկյան «Global Firepower» կայքը կազմել է2024-ի աշխարհի ամենահզոր ռազմական նավատորմեր ունեցող երկրների ցանկը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |